Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ի 2023 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները

ԱՆԻՖ-ի 2023 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, հրապարակում է 2023թ. առաջին կիսամյակի տվյալները ֆոնդի պորտֆելային ընկերությունների վճարած հարկերի և աշխատատեղերի վերաբերյալ։

ԱՆԻՖ խմբի համատեղ ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ վճարել են մոտ 2 միլիարդ ՀՀ դրամի հարկ։

Միայն Ֆլայ Արնա ավիաընկերության վճարած հարկերն առաջին կիսամյակում կազմում են մոտ 814 մլն դրամ:

Պորտֆելային ընկերություններում, մեր համատեղ ծրագրերում, ընդգրկված է ավելի քան 650 աշխատող։

Հաշվի առնելով, որ մեր համատեղ ծրագրերի մեծ մասը մեկնարկել է երկու տարուց պակաս ժամանակահատվածում, այս արդյունքը համարում ենք  ԱՆԻՖ-ի տնտեսական արդյունավետության առաջին շոշափելի արդյունքներից մեկը, ինչի համար շնորհակալ ենք նաև մեր բոլոր գործընկերներին, հայաստանյան և արտերկրյա ներդրողներին։

Ընդգծենք, որ նշված ցուցանիշներն արտացոլում են համատեղ նախաձեռնությունների արդյունքում ֆինանսավորված 15 առևտրային ընկերությունների տվյալներ և չեն ներառում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ, «ԱՌՖԻ» ՓԲԸ և «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ վճարած հարկերն ու ստեղծած աշխատատեղերը:

Տեսանյութը պատմում է ԱՆԻՖ-ի ծրագրերի մասին․ ԱՆԻՖ-ի մասին՝ ԱՆԻՖ- ը և գործընկերները։ – ANIF and partners about our joint efforts – YouTube

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...