Գլխավոր էջ |
ԱՆԻՖ
| «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդ
ԱՆԻՖ-ի դուստր ընկերություն հանդիսացող «Ձեռնարկատեր+Պետություն» ներդրումային ֆոնդ կողմից հիմնադրված «Ձեռնարկատեր+Պետություն» ներդրումային ֆոնդ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը կօգնի մեղմել COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ ազդեցությունը տնտեսության վրա։ Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, որն այլ պարագայում չէր ներդրվի երկար անորոշության պայմաններում։
Ֆոնդի նպատակներ
– Տնտեսական ակտիվության բարձրացում
– Աշխատատեղերի ստեղծում
– Արտահանման խթանում
– Հայաստանի մարզերի զարգացում