Գլխավոր էջ | Հայաստան | Ինչու՞ ընտրել Հայաստանը

Ինչու՞ ընտրել Հայաստանը

Հնարավորությունների երկիր

Հայաստանը փոքր, սակայն ներդրողների համար մեծ հնարավորությունների երկիր է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունում է օտարերկրյա ներդրումները և մշտապես իրականացնում  գործարար, ներդրումային միջավայրի բարելավմանն ու զարգացմանը միտված բարեփոխումներ։

Երկիրն ունի հզոր մարդկային կապիտալ, լավ կրթված բնակչություն և գրավիչ տեխնոլոգիական շուկա՝ հսկայական ներուժով և մրցունակ աշխատուժով:

Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը երկրին հնարավորություն է տալիս  մուտք գործել ԵԱՏՄ միասնական շուկա՝ շուրջ 200 միլիոն բնակչությամբ,  ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժով: Ավելին, Հայաստանը շարունակաբար զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները Եվրամիության հետ՝  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Հաշվի առնելով իր ռազմավարական դիրքը՝ Հայաստանը կարող է եզակի կամուրջ դառնալ Եվրամիության անդամ երկրների և Եվրասիական տնտեսական միության միջև:

Հայաստանը 43 երկրների հետ ստորագրել է ներդրումների փոխադարձ խթանման և պաշտպանության մասին երկկողմ պայմանագրեր, ինչպես նաև ազատ առևտրի պայմանագրեր ունի Վրաստանի և ԱՊՀ երկրների մեծ մասի հետ:

Բազմաթիվ միջազգային ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ են հիմնել` օգտվելով երկրի որակյալ աշխատուժից և զարգացած բիզնես միջավայրից:

Լուծումներ ներդրողների համար

ԵԱՏՄ և ԵՄ

Խթաններ օտարերկրյա ներդրողների համար

Ազատ տնտեսական գոտիներ

Զարգացող տնտեսություն

Իմացեք ավելին՝ Հայաստանի մասին