ԱՌՖԻ հարթակ

Armenia Financed-ը քրաուդֆանդինգային հարթակ է, որը թույլ է տալիս մարդկանց ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավոր բիզնեսներում, և նոր ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։ Հարթակի հիմնական նպատակներն են Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումը, ներդրողների համար լրացուցիչ եկամուտների ստեղծումը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք կարող է ներդրումներ կատարել այն բիզնեսներում, որոնց հաջողությանը հավատում է: Մեր հարթակը թույլ է տալիս ստարտափին և մասնավոր բիզնեսին կապիտալ հավաքել առցանց: Ընկերությունները վաճառում են իրենց արժեթղթերը՝ լինի դա ընկերությունում սեփական կապիտալի, պարտքի, եկամտի մասնաբաժնի, փոխարկելի թղթադրամի և այլնի տեսքով: ԱՆԻՖ-ի եզակի մոտեցումը պաշտպանում և հզորացնում է ներդրողներին՝ միաժամանակ օգնելով բիզնեսին զարգանալ: Մեր ներդրողներին համախմբում ենք բոլոր քրաուդֆանդինգային արշավներում `վստահություն ստեղծելու և նրանց համար ավելի բարձր եկամուտներ ապահովելու նպատակով: Հարստացրու հայկականը, հարստացրու ինքդ քեզ:

Մանրամասները՝ https://arfi.am/hy/home

Աջակցե՛ք Հայաստանին

Աջակցե՛ք Հայաստանի զարգացմանը և դարձեք դրա մի մասը:


Ստեղծե՛ք լրացուցիչ եկամուտ

Ստացե՛ք ավելի բարձր եկամուտ ձեր ներդրումներից՝ համեմատած այլ ֆիքսված եկամտի հետ:


Հարկերից ազատում

Եկամուտը չի հարկվում:


Ներդրումներ կատարեք նախագծերում

Ներդրումներ կատարեք մի քանի նախագծերում միաժամանակ, և դուք տեղեկացված կլինեք ցանկացած նորությունների մասին:


 

 

Իմացեք ավելին ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու մասին