Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանի տնտեսությունը

Հայաստանի տնտեսությունը

Տնտեսական ակտիվություն, դրամական փոխանցումներ, արտահանում, գնաճ

Հայաստանի տնտեսական ակտիվություն

«Heritage» հիմնադրամի կողմից Տնտեսական ազատության ինդեքսի 2023 թվականի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 50-րդ տեղը և դասակարգվել որպես «համեմատաբար ազատ»: Սա ԵԱՏՄ և ԵՄ տնտեսություններից շատերի (Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Հունգարիա և այլ երկրներ) համեմատ  բարձր ցուցանիշ է:

Համաշխարհային բանկի Doing Business 2020 թ.-ի զեկույցում Հայաստանը 74,5 ընդհանուր միավորով զբաղեցնում է 47-րդ տեղը՝ 190 տնտեսությունների շարքում: «Բիզնես սկսելու» ենթածրագրում Հայաստանը 96.1 բալով զբաղեցնում է 10-րդ տեղը՝ գերազանցելով տարածաշրջանային (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) միջին գնահատականը՝ 90.5:

2022թ․ տնտեսական աճը կազմել է 12.6%, ինչը 2007 թ.-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

2022թ.-ին երկրի ՀՆԱ֊ն կազմել է 19.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Դրամական փոխանցումներ

Արտերկրից փոխանցումները միշտ կարևոր դեր են ունեցել Հայաստանի տնտեսության համար, 2023 թվականի հունվար–դեկտեմբերին ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 5.69 մլրդ ԱՄՆ դոլար, աճը 2022թ․ հունվար–դեկտեմբերի համեմատ 9.7%:

Արտահանում

Արտահանվող լավագույն ապրանքներն են պղինձը, ծխախոտը, ոգելից խմիչքները և ոսկին:

 

Իմացեք ավելին՝ Հայաստանի մասին