Մեր թիմը

ԹԻՄ

ՏԻԳՐԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՆԻՖ-ի...

+

ՕՆԻԿ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Ձեռնարկատեր+պետություն...

+

Էդգար

Էվոյան

ԱՌՖԻ...

+

ԳԵՎՈՐԳ

ՄԿՐՏՉՅԱՆ

Իրավական գծով...

+

ԼԻԼԻԹ

ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ավագ...

+

ԳՐԻԳՈՐԻ

ՈՍՏԱՆԻԿՅԱՆ

Գնումների...

+

ՍՈՒՍԱՆՆԱ

ՏՈՆՈՅԱՆ

Մամուլի...

+

Իմացեք ավելին՝ ԱՆԻՖ-ի մասին

ՏԻԳՐԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Տիգրան Ղազարյանն ունի ավելի քան 25 տարվա տարվա աշխատանքային փորձ տեղական և միջազգային կազմակերպություններում` բիզնեսի կառավարման ոլորտում: Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID)  և Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA)  զարգացման ծրագրերում: Եղել է «Տաթևի թևեր» ճոպանուղու տնօրենը: Տիգրան Ղազարյանը բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ է մատուցել բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպություններին: Վերապատրաստվել է եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարաններում՝ այդ թվում ԱՄՆ-ի Մոնտանայի և Հարվարդի համալսարաներում,  ինչպես նաև Նիդերլանդների Թագավորության Դելֆտի տեխնոլոգիական համալսարանում: Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում է ստացել`MBA (Հնդկաստանի Մահաթմա Գանդի համալսարան), հավաստգրված գործառնական ղեկավար` COM (Բիզնեսի և հաղորդակցության ամերիկյան համալսարան): Տ.Ղազարյանը ներկայումս դասավանդում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում:

ՕՆԻԿ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Ձեռնարկատեր+պետություն ներդրումային ֆոնդ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Օնիկ Գաբրիելյանն ունի շուրջ 15 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում։ Մասնավորապես, նա աշխատել է ՍԵՖ ԻՆտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությունում, Կասկադ Բանկում, այնուհետև` Ամերիաբանկում։ Օ.Գաբրիելյանը երկար տարիներ աշխատել է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային դեպարտամենտում՝ սկզբում որպես բիզնես վարկավորման մասնագետ, այնուհետև ավագ մասնագետ, հետո` գլխավոր մասնագետ։ Օնիկ Գաբրիելյանն ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է նաև ՀՊՃՀ Տնտեսագիտակառավարչական բաժանմունքում՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն։

Էդգար

Էվոյան

ԱՌՖԻ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն

Էդգար Էվոյանն ունի ավելի քան 14 տարվա աշխատանքային փորձ բանկային, ներդրումային եւ վճարահաշվարկային ոլորտներում: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ կենտրոնական բանկում որպես վերլուծաբան, այնուհետեւ՝ ծրագրերի ղեկավար, որից հետո ղեկավարել է Արարատբանկի ներդրումային բանքինգի դեպարտամենտը, «ՍՏԱԿ» դրամական փոխանցումների համակարգի օպերատոր եւ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ներդրումային ֆոնդի կառավարիչ ընկերությունները։ Էդգար Էվոյանը տնտեսական գիտությունների թեկնածու է, ունի CFA որակավորում, 2016թ. Սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի եւ Դիվանագիտության դպրոցում։

ԳԵՎՈՐԳ

ՄԿՐՏՉՅԱՆ

Իրավական գծով տնօրեն

Գևորգ Մկրտչյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում` ստանալով իրավագիտության մագիստրոսի (LL.M. ծրագիր) կոչում: Գ.Մկրտչյանը որպես իրավախորհրդատու ավելի քան տասը տարի աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում։ Գ.Մկրտչյանը որպես իրավախորհրդատու աշխատել է նաև «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ-ում և «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» ՀԿ-ում։

ԼԻԼԻԹ

ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ավագ իրավախորհրդատու

Լիլիթ Մանուկյանն ունի շուրջ 6 տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ իրավունքի ոլորտում, որը ձեռք է բերել ՀՀ բանկային համակարգում և առաջատար իրավաբանական ընկերություններում աշխատելու արդյունքում։ Ավարտելով Հայաստանում ֆրանսիական համալսարանը (համատեղությամբ նաև՝ Jean Moulin Lyon 3 համալսարանը)՝ ստացել է Իրավագիտության բակալավրի աստիճան և Միջազգային գործարար իրավունքի ոլորտում մագիստրոսի կոչում։ 2021 թվականից Լիլիթը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ։ Տիրապետում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին։

ԳՐԻԳՈՐԻ

ՈՍՏԱՆԻԿՅԱՆ

Գնումների բաժնի պետ

Գրիգորի Ոստանիկյանն ունի ավելի քան 23 տարվա մասնագիտական փորձ գնումների ոլորտում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսության և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը, ինչպես նաև ՀՀ կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստացել քաղաքագետի մագիստրոսի կոչում: Գ.Ոստանիկյանը երկար տարիներ աշխատել Է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում, այնուհետև «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ում` 1-ին կարգի մասնագետից դառնալով իրավաբանական վարչության փաստաթղթերի տեսչության բաժնի պետ: Նա ՀՀ Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետն է եղել, այնուհետև նույն նախարարության պետական գնումների գործընթացի համակարգման վարչության գնումների գործընթացի համակարգման բաժնի տեղեկատվական համակարգերի պատասխանատուն: Գ.Ոստանիկյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալի պաշտոնը :

ՍՈՒՍԱՆՆԱ

ՏՈՆՈՅԱՆ

Մամուլի խոսնակ

Սուսաննա Տոնոյանն ունի ավելի քան 26 տարվա աշխատանքային փորձ լրատվության և հանրային կապերի ոլորտում: Նա, որպես տնտեսական լրագրող, աշխատել է «Արմենպրես», «Նոյյան Տապան» լրատվական գործակալություններում, «Օր» օրաթերթում: Ս.Տոնոյանը եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի խոսնակը, ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: Նա  մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Կրթության զարգացման ակադեմիայի (AED) վեցամսյա վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային այցերի ծրագրին: Տնտեսական լրագրողների ակումբի հիմնադիրներից է: