ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։
Առաքելություն
ԱՆԻՖ-ի առաքելությունն է աջակցել և հզորացնել Հայաստանի տնտեսական զարգացման ներուժը: Հայաստանի ներդրումային և բիզնես հնարավորությունները բացահայտելը, ընդլայնելը եւ զարգացնելը մեր առաքելության հիմնասյունն է։ Մեր ջանքերն ուղղված են հայ ժողովրդի, երկրի և ներդրողների ընդհանուր շահերի ձեւակերպմանը եւ պաշտպանությանը:
Տեսլական
Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժի բացահայտմանը նպաստելու համար էական է բոլոր շահագրգիռ կողմերի միջև վստահությունը և Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ ամբողջական տեսլականը:
Մասնակցելով պոտենցիալ հաջող և ռազմավարական բիզնես ծրագրերին ՝ մենք աջակցում ենք տնտեսության դիվերսիֆիկացիային, պետական միջոցները տնտեսության մեջ ներդնելով, ստեղծում ենք հավելյալ արժեք, ինչպես նաեւ նպաստում ենք ներքին և արտաքին ներդրողների և Հայաստանի պետության ՝ որպես հուսալի գործընկերոջ հանդեպ վստահության ամրապնդմանը:
Մեր բոլոր ծրագրերն ուղղված են շահագրգիռ կողմերին օգուտ տալուն, տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունությանը՝ համապատասխան չափանիշների պահպանմամբ։
Մեր դիրքորոշումը
Լինելով կառավարության կողմից ստեղծված կազմակերպություն ՝ ԱՆԻՖ- ն ապակուսակցական և ապաքաղաքական միավոր է, որի հիմնական շահառուներն են Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին, ներքին ու արտաքին ներդրողները: Մեր ռազմավարությունը հիմնված է բոլոր շահագրգիռ կողմերի համար ընդհանուր արժեք և օգուտներ ստեղծելու վերջնական նպատակի վրա:
Մեր արժեքները
ԱՆԻՖ-ը խստորեն պահպանում է արդյունավետ կառավարման,խելամիտ և զգուշավոր ներդրումային պրակտիկայի, հաշվետվողականության և արժանապատվության
սկզբունքները:
Արդյունավետ կառավարում
ԱՆԻՖ-ը ղեկավարում է փորձառուտնօրենների խորհուրդը. ԱՆԻՖ֊ի մասնակցությամբ ցանկացած ծրագիր անցնում է
գնահատման ծավալուն գործընթաց և հաստատվում ներդրումային հանձնաժողովի կողմից:
Ռիսկերի կառավարում
Որպես կառույց և որպես անհատներ՝ ցուցաբերում ենք խոհեմություն, արդար դատողություն, իսկ ռիսկերի կառավարման հարցում՝ հաշվետվողական մոտեցում: Մեր աշխատակիցները վարձատրվում են բացառապես իրենց արժանիքների և կատարածորակյալ աշխատանքի համար: Մենք ընտրում ենք հուսալի բիզնես գործընկերներ՝ վերջիններիս հետ երկարատև համագործակցության ակնկալիքով:
Պատասխանատվություն
Մենք լիարժեքորեն հավատարիմ ենքթափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին: