Գլխավոր էջ | Ներդրեք Հայաստան | Ինչու՞ ներդնել ԱՆԻՖ-ի հետ

Ինչու՞ ներդնել ԱՆԻՖ-ի հետ

Աշխատանք ԱՆԻՖ-ի հետ

Դիմելով ԱՆԻՖ-ին` Դուք աջակցություն կստանաք ձեր ներդրումային ծրագրի մշակման հարցում: ԱՆԻՖ-ն իր աջակցությունն է առաջարկում ներդրումների իրականացման յուրաքանչյուր փուլում և տրամադրում է ընդհանուր տեղեկություն Հայաստանի տնտեսական միջավայրի, օրենսդրական դաշտի և օտարերկրյա ներդրումային քաղաքականության մասին:

Մեր փորձառու և հմուտ մասնագետները Ձեզ կտրամադրեն ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը բիզնես հիմնելու, ինչպես նաև ռազմավարական ոլորտների, ընթացակարգերի և կարգավորումների վերաբերյալ: Մենք կաջակցենք և դյուրին կդարձնենք ներդրում իրականացնելու մասին Ձեր որոշումը բոլոր տեսակի հաղորդակցությունների և խորհրդատվական նախաձեռնությունների միջոցով՝ առաջարկելով Ձեզ համար հարմարեցված լուծումներ:

 

Հայաստանում բիզնեսի հիմնում

ԱՆԻՖ-ը կաջակցի Հայաստանում Ձեր ներդրումային նախագծի իրականացման հարցում: Այս աջակցությունը ներառում է Հայաստանում բիզնեսի հիմնումը, պետական ​​և տեղական մարմինների հետ հաղորդակցությունը, համապատասխան սերտիֆիկատների և լիցենզիաների ստացումը, բիզնեսի համար անհրաժեշտ տարածք/հող գտնելու հարցում աջակցությունը:

Մեր վերլուծաբաններն աշխատում են օտարերկրյա ներդրողների հետ միասին՝ իրենց ներդրումային նախագիծը հայկական շուկային հարմարեցնելու համար: Բոլոր այդ գործընթացներում օգտագործվում են ԱՆԻՖ-ի տեղական և միջազգային կապերը։

 

Ֆինանսավորում

Նոր բիզնեսի ֆինանսավորումը կարող է լինել ամենամեծ մարտահրավերներից մեկը: Մենք աջակցում ենք մեր գործընկերներին ծրագրի ընթացքում կայուն ֆինանսավորման հասանելիություն ապահովելու հարցում:

Ի շնորհիվ միջազգային ֆինանսական հաստատությունների և տեղական առևտրային բանկերի հետ մեր կառուցողական հարաբերությունների՝ մենք կաջակցենք ծրագրի իրականացման համար ձեռք բերել մատչելի պայմաններով ֆինանսավորում։

 

Համաֆինանսավորում

Բացի ամբողջ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումից ու պետական ​​և համայնքային մարմինների հետ հաղորդակցության ապահովումից, ԱՆԻՖ-ը ձգտում է լինել վստահելի գործընկեր Ձեր ներդրումային ծրագրի իրականացման ողջ ընթացքում։ Որպես համաներդրող՝ ԱՆԻՖ-ն առաջարկում է տարբեր ներդրումային տարբերակներ, որոնք ներառում են սեփական կապիտալում մեծ կամ փոքր մասնակցություն:

Համաներդրման մոդելները ներդրողներին տալիս են հավելյալ կապիտալի աղբյուր՝ ավելի մեծ ներդրումներ իրականացնելու և ավելի մեծ եկամուտներ ստանալու համար:

Որպես համաներդրող՝ ԱՆԻՖ-ը կիսում է ներդրումային ռիսկը և հանձնառություն է ստանձնում հասնելու ավելի բարձր արդյունքի՝ օգտագործելով իր փորձառությունը։

Մենք հավատում ենք, որ համատեղ ներդրումների մոդելը կխորացնի ԱՆԻՖ-ի և ներդրողների միջև համագործակցությունը, ինչը շահավետ է ոչ միայն անմիջական ներդրման տեսանկյունից, այլև երկու կողմերի երկարատև գործընկերային հարաբերությունների ստեղծման հարցում:

 

Ընթացիկ աջակցություն

ԱՆԻՖ-ի ղեկավար թիմն ունի ավելի քան 15 տարվա փորձ ֆինանսական և բիզնեսի կառավարման ոլորտներում՝ ապահովելով շարունակական աջակցություն ծրագրերի ողջ ընթացքի համար:

Մեր թիմն իրականացնում է մանրամասն հետազոտություն ներդրումային բոլոր հնարավորությունների համար:

Իմացեք ավելին ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու մասին