Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդն իրականացնում է առաջին ելքը պորտֆելային ընկերությունից` վաճառելով իրեն պատկանող բաժնետոմսերը գործընկերոջը

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդն իրականացնում է առաջին ելքը պորտֆելային ընկերությունից` վաճառելով իրեն պատկանող բաժնետոմսերը գործընկերոջը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր ընկերության կողմից կառավարվող` «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը վաճառում է «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացվող «Սերմից ֆերմա» ընկերությունում ունեցած բաժնետոմսերը նույն ընկերությանը:

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը և «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբի համատեղ ծրագիրը ֆոնդի հաջողված նախագծերից է, որը թույլ է տալիս ամբողջացնել ընկերության` «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգը:

Այսպիսով, Ֆոնդը ներդրում է իրականացրել մասնավոր ընկերությունում, ձեռք բերել բաժնետոմսեր, իսկ երկու տարի անց, փոխադարձ համաձայնությամբ, հետ վաճառել բաժնետոմսերն այդ ընկերությանը, որն արդեն առանց ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի մասնակցության կշարունակի իր բնականոն գործունեությունը։

Հիշեցնենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1,085,500,000 ՀՀ դրամ, որից Ֆոնդի ներդրումը` 265,925,000 ՀՀ դրամ:

«Երկու տարվա ընթացքում ֆոնդի ներդրումը լիարժեք կատարեց իր առաքելությունը՝ նպաստելով բիզնեսի ստեղծմանն ու կայացմանը, միաժամանակ կարճ ժամանակահատվածում ֆինանսական դրական արդյունք ապահովելով ներդրողի՝ տվյալ դեպքում ՀՀ կառավարության համար։ Կարծում ենք` Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման կայացման հիմքում հենց այսպիսի հաջող գործարքներն են, որից գոհ է մնում թե՛ բիզնեսը և թե՛ ներդրողը։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերոջը համագործակցային աշխատելաոճի համար և հաջողություն ենք մաղթում հետագա նախաձեռնություններում»,- գործարքը մեկնաբանել է ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանը։

«Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խումբը 2020թ.-ին սկսել է տոհմային անասնաբուծությունը և այժմ իրացնում է իր կաթնամթերքը «Երեմյան փրոդաքթս» անվանմամբ: Հայաստանյան շուկայում անասնակերի առաջարկը բավարար չէր եղել կազմակերպության պահանջարկը բավարարելու համար, և անհրաժեշտություն էր առաջացել գնել սեփական հողատարածք և արտադրել անասնակեր սեփական կարիքների բավարարման համար: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ձեռք Է բերվել 225 հա հողատարածք, որի վրա աճեցվել է առվույտ և եգիպտացորեն: Բացի այդ ձեռք է բերվել նաև 19 կտոր ժամանակակից գյուղտեխնիկա, ներդրվել ոռոգման ժամանակակից համակարգ:

Նշենք, որ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի մասնակցությունը համատեղ ծրագրերում սահմանափակվում է 10 տարի ժամկետով, նախնական համաձայնեցված ռազմավարությամբ` բաժնետոմսերի վաճառք գործընկերոջը: Ֆոնդի մասնակցությունը կապիտալում կազմում է 25.1% – 49.9% , իսկ մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլար:

 

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...