Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ի և գործընկերների 4 տարվա համատեղ գործունեության արդյունքները

ԱՆԻՖ-ի և գործընկերների 4 տարվա համատեղ գործունեության արդյունքները

Տեսանյութի հղումն` այստեղ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կողմից, ստեղծման չորս տարիների ընթացքում, իրականացվել են ներդրումային մոտ մեկ տասնյակ համատեղ ծրագրեր՝ հայաստանյան և օտարերկրյա ներդրողների հետ:

Անցած տարվա ընթացքում ԱՆԻՖ-ն արդեն գրանցել է ավելի քան 1 միլիարդ 760 միլիոն ՀՀ դրամի՝ մոտ 4,6 միլիոն ԱՄՆ դոլարի, զուտ շահույթ։ Եվ սա այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ ճգնաժամերի միջով, իսկ ԱՆԻՖ-ի ծրագրերի մեծ մասը մեկնարկել է վերջին երկու տարում։

Ֆոնդի ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից  ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ` Ֆլայ Արնա  հայկական նոր ազգային ավիաընկերությունն արդեն մեկ տարի  չվերթներ է իրականացնում 9 ուղղություններով: Ավիաընկերությունը նախատեսում է ընդլայնել չվերթների աշխարհագրությունը:

Հաջորդ ռազմավարական խոշոր ծրագրի` ԱՆԻՖ-ի և արաբական Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Կայանի կառուցման համար կներդրվի մոտ 200 մլն ԱՄՆ դոլար, իսկ շահագործումը նախատեսվում է  2025 թվականին:

ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի աջակցությամբ երկու տարում ընդհանուր առմամբ մեկնարկել է ութ ներդրումային ծրագիր:

Այս կարճ ժամանակահատվածում հաջողված ծրագրերի, տնտեսական ձեռքբերումների և ապագա պլանների մասին կից համառոտ տեսանյութում խոսում են ԱՆԻՖ-ի ղեկավարությունը և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հետևեք ԱՆԻՖ-ի սոցիալական մեդիայի էջերին

Facebook
Instagram
Youtube
LinkedIn

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.anif.am

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...