Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | «Ֆլայ Արնա»-ն մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ է տեղեկացնել, որ ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող « Ֆլայ Արնա» ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:

Ուղիղ թռիչքները Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ:

«Ուրախ ենք, որ կարճ ժամանակում «Ֆլայ Արնան» գրանցեց տեսանելի հաջողություններ` ընդլայնելով թռիչքների աշխարհագրությունը,- ասել է ԱՆԻՖ-ի տնօրեն, «Ֆլայ Արնա» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանը:  «Մոսկվան ուղեւորափոխադրումների տեսանկյունից ռազմավարական ուղղություն է եւ «Ֆլայ Արնայի» չվերթները, կարծում ենք, կնպաստեն այս ուղղության հասանելիության եւ մատչելիության ավելացմանը։ «Ֆլայ Արնայի» համար շարունակում է առաջնահերթություն մնալ ոչ միայն չվերթների աշխարհագրության ընդլայնումը, այլև վստահելիության եւ ապահովության սկզբունքների նախանձախնդիր պահպանումը»,- նշել է Դավիթ Փափազյանը։

Չվացուցակ

Չվացուցակ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).

 

Չվերթ Մեկնում Ժամ Ժամանում Ժամ Օդանավ Հաճախականություն
 G6 403 Երեւան 08:00 Մոսկվա 10:50 Airbus A320 Երեքշաբթի/Չորեքշաբթի/

Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի

G6 404 Մոսկվա 11:40 Երեւան 16:25 Airbus A320 Երեքշաբթի/Չորեքշաբթի/

Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի

 G6 403 Երեւան 07:00 Մոսկվա 09:50 Airbus A320 Երկուշաբթի/Շաբաթ
 G6 404 Մոսկվա 10:40 Երեւան 15:25 Airbus A320 Երկուշաբթի/Շաբաթ
 G6 407 Երեւան 17:30 Մոսկվա 20:20 Airbus A320 Ամեն օր
 G6 408 Մոսկվա 21:10 Երեւան 01:55 Airbus A320 Ամեն օր

 

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...