Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներդրումային ֆոնդը շարունակում է աջակցել հայաստանյան բիզնեսին

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներդրումային ֆոնդը շարունակում է աջակցել հայաստանյան բիզնեսին

Երևան, Հայաստան

25․03․2022

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներդրումային ֆոնդը շարունակում է աջակցել հայաստանյան բիզնեսին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումներ իրականացնել տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից Ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը:

Մինչ օրս ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից  մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են  իրականացվել  մի քանի ծրագրերում, ընդլայնելով գործող բիզնեսները, ստեղծելով ավելի քան 200 լրացուցիչ աշխատատեղի հնարավորություն։ Ֆոնդը բաժնեմասային մասնակցությամբ ծրագրեր է իրականացնում  «Հայր և որդի Երեմյաններ»,  «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Փրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ և ներդրում՝ Ամբեր Կապիտալ ընկերության կողմից կառավարվող «ԵՄ- Հայաստան ՓՄՁ» ֆոնդում։ Մենք շարունակում ենք վստահ լինել, որ պետական միջոցների առավել արդյունավետ կիրառումը՝ տնտեսական կենսունակ ծրագրերում ներդրումն է։

ԱՆԻՖ-ը հիշեցնում է, որ Ֆոնդը բաց է նոր ծրագրային առաջարկների համար։ Հայաստանում գրանցված ցանկացած բիզնես կարող է դիմել բաժնեմասային ֆինանասվորման համար՝ Ֆոնդի պայմաններին համապատասխանելու դեպքում։ Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Ֆոնդի մասնակցությունը 25% – 49%  է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...