Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Ֆլայ Արնան նշանակել է գլխավոր գործադիր տնօրեն

Ֆլայ Արնան նշանակել է գլխավոր գործադիր տնօրեն

Հայաստանի Հանրապետություն, Երևան, 27 հունվար, 2022թ․։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է  Էնթոնի Փրայսի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։

Էնթոնի Փրայսը ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել British Airways-ում, Air New Zealand-ում, FlyBMI-ում։ Վերջին տարիներին նա աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար Agoda ընկերությունում,  որը Booking.com ապրանքանիշի մաս է։ Է. Փրայսի հարուստ փորձը ներառում է նաև Էյր Արաբիա ընկերությունում Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենի պաշտոնը: Ֆլայ Արնայի նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:

Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար:

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

Ավելին իմանալու համար հետևեք Ֆլայ Արնայի սոցիալական էջերին։

  • Facebook / Instagram / Youtube / LinkedIn: @FlyArna
  • Twitter: @Fly_Arna
  • https://www.flyarna.com/

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.flyarna.com

Լուսանկարում՝ ձախից՝ աջ պարոն Հուսամ Ռայդան (Ֆլայ Արնա ընկերության Խորհրդի անդամ), պարոն Ադել Ալի  (Ֆլայ Արնա ընկերության Խորհրդի անդամ), պարոն Էնթոնի Փրայս (Ֆլայ Արնա ընկերության Գլխավոր Գործադիր տնօրեն), պարոն Դավիթ Փափազյան (Ֆլայ Արնա ընկերության Խորհրդի նախագահ)

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...