Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ի 100% բաժնետոմսերը փոխանցվել են ՀՀ վարչապետի աշխատակազմին

ԱՆԻՖ-ի 100% բաժնետոմսերը փոխանցվել են ՀՀ վարչապետի աշխատակազմին

2021թ.-ի մարտի 25-ին ընդունված՝ ՀՀ կառավարության 381-N որոշման (այսուհետ՝ Որոշում)  համաձայն` Հայաաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) բաժնետոմսերի 100%-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

Որոշման հիմնավորման տեքստում նշվում է, որ ԱՆԻՖ֊ը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի միջոցով իրականացվում են տնտեսական երկարաժամկետ զարգացմանը և հետճգնաժամային տնտեսության վերականգնմանն ուղղված ծրագրերը:

ՀՀ կառավարությունը գտնում է, որ հաշվի առնելով ԱՆԻՖ֊ի բազմավեկտոր գործունեությունը և  կատարվող աշխատանքների բնույթը՝ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքներն ուղղակիորեն փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

Սույն Որոշմամբ ԱՆԻՖ֊ի տնօրենների խորհրդի կազմում անհապաղ փոփոխություններ չեն ենթադրվում։ ԱՆԻՖ֊ը շարունակում է գործել ընթացիկ ծրագրերի հոսքագծի իրականացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...