Գլխավոր էջ | Ներդրեք Հայաստան | Ծրագրեր | Յունիվերսալ Քլոզերս

Յունիվերսալ Քլոզերս

17/05/2023

Ոլորտը` Թեթև արդյունաբերություն

Գործընկեր` «Յունիվերսալ Քլոզերս» ՓԲԸ

Նկարագրություն. «Յունիվերսալ Քլոզերս» ընկերությունը TALOG / MASC տեսակի շշերի կափակիչների միակ արտադրողն է Հայաստանում, ինչպես նաև հանդիսանում է ԵԱՏՄ և ԱՊՀ շուկաների հիմնական մատակարարներից մեկը: Ընկերության արտադրանքը վաճառվում է Վրաստանում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Ընկերության արտադրած կափարիչները մատակարարվում են տեղական ու տարածաշրջանային այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Կոկա Կոլան, Բջնին, Բայկալը, Տասսայը (Ղազախստան) եւ այլն։ Ընկերության սարքավորումների առկա ընդհանուր արտադրական հզորությունը կազմում է տարեկան մինչև 180 մլն հատ կափարիչ:

Համատեղ ներդրումային ծրագրի շնորհիվ ընկերությունը կընդլայնի գործարանի արտադրության ծավալները:

 

Առավելություններ. Նախատեսվող ներդրումների շնորհիվ ընկերությունը ձեռք կբերի լրացուցիչ նոր հաստոցներ և սարքավորումներ, որոնց շնորհիվ TALOG / MASC տեսակի կափարիչների արտադրության և վաճառքի ընթացիկ ծավալները կաճեն մոտ 80%-ով: Ծրագրի շրջանակներում ընկերությունը ձեռք կբերի նաև Crown Cap տեսակի կափարիչների արտադրության նոր հոսքագիծ: Այս տեսակի կափարիչները արտադրվում են սննդի բնագավառում օգտագործվող հատուկ պողպատի գլանվածքից և օգտագործվում են հիմնականում գարեջրի, ինչպես նաև ջրերի և ալկոհոլային խմիչքների համար: Ներկրվող բոլոր սարքավորումները և հոսքագծերը բացառապես արևմտաեվրոպական արտադրության են, իսկ արտադրությունում օգտագործվող հումքը կգնի միայն Եվրոպական առաջատար արտադրողներից

Ծրագրով նախատեսված արտադրատեսակներն ունեն մեծ և կայուն պահանջարկ տեղական և միջազգային շուկաներում: Այս տեսակետից ծրագիրն ունի արտահանման խիստ որոշակի կողմնորոշում։ Նախատեսվում է արտահանել արտադրանքի ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը:

Ներդրման չափը` 3.9 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ