Գլխավոր էջ | Ներդրեք Հայաստան | Ծրագրեր | Էկո Ֆրեշ Մաշրումս

Էկո Ֆրեշ Մաշրումս

10/10/2022

Ոլորտը` Գյուղատնտեսություն

Գործընկեր` «Էկո Ֆրեշ Մաշրումս» ՍՊԸ

Նկարագրություն.«Էկո Ֆրե Մաշրումս» ընկերությունը շամպինիոն տեսակի սնկերի արտադրությամբ զբաղվող Հայաստանի առաջատար ընկերություններից է: Արտադրանքն իրացվում է Հայաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախկինում սնկի աճեցման համար նախատեսված կոմպոստը հիմնականում ներմուծվել է Նիդերլանդներից, ինչը զգալիորեն թանկացրել է արտադրանքի ինքնարժեքը և նվազեցրել արդյունավետությունը։ Համատեղ ծրագրով ընկերությունը նախատեսում է հիմնել սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի գործարան Հայաստանում` սկզբնական շրջանում շաբաթական 50-60 տոննա արտադրողականությամբ:

Առավելություններ.  Ծրագրի իրականացման արդյունքում համատեղ ստեղծված «ԷյԷմՍի» ընկերությունը կներմուծի հոլանդական նոր տեխնոլոգիաներ՝ կառուցելով նոր գործարան, ինչը թույլ կտա ստանալ մրցունակ արտադրանք տեղական և արտահանվող շուկաներում իրացնելու համար։

Նախածի չափը` 894 մլն դրամ

Ներդրման չափը` 287 մլն դրամ

Նմանատիպ նյութեր

07/02/2023

Բերրիմաունթ

Ոլորտը` Գյուղատնտեսություն Գործընկեր` «Քեյ ընդ Ջի»...

06/09/2021

Սերմից ֆերմա

Ոլորտ՝ Գյուղատնտեսություն Գործընկեր՝ Հայր և որդի...