Ապագա Պրոջեքթս

09/03/2022

Ոլորտը:  Տուրիզմ

Գործընկեր: «Ապագա Փրոջեքթս»

Նկարագրություն:ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը  ներդրում է իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։

«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Ընկերության երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են։

«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ միջև համագործակցությունն ուղղված է «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը և սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացմանը և համարային ֆոնդի ավելացմանը։ Համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն շահագործման է հանձնվել  հյուրանոցային նոր համալիրը, իսկ «Յելլ Էքստրիմ Փարք»-ի և «Ապագա Ռեզորթ»-ի տարածքում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Առավելություններ: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա երեք անգամ ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի ընձեռնված կայուն աշխատատեղերի քանակը։

Ներդրման չափը:  798 մլն ՀՀ դրամ: