Սերմից ֆերմա

06/09/2021

Ոլորտ՝ Գյուղատնտեսություն

Գործընկեր՝ Հայր և որդի Երեմյաններ ՍՊԸ

Նկարագրություն՝ Հայր և որդի Երեմյաններ ընկերության հետ համատեղ իրականացվող ծրագիրն ուղղված է կազմակերպության Վայոց Ձորի տավարաբուծական ֆերմայում անասնակերի մատակարարման գործընթացի արդյունավետության ապահովմանը։ Արցախյան պատերազմից հետո ԱՀ տարածքից արտադրանքի ձեռքբերումը դարձել է անհնարին, իսկ տեղական շուկայի առաջարկն իր որակական հատկանիշներով չի համապատասխանում ընկերության պահանջներին, ուստի Հայր և որդի Երեմյաններ ընկերությունն իր գյուղատնտեսական նախագծերի շարունակականությունն ապահովելու նպատակով ներգրավվել է այս նախագծում։

Ծրագրով, Հայր և որդի Երեմյաններ ընկերության կողմից  բարձրորակ անասնակեր աճեցնելու նպատակով, Արմավիրի մարզում ձեռք է բերվել 225 հա հողատարածք և համապատասխան սարքավորումներ (կամ` գյուղտեխնիկա):

Նախագիծը թույլ է տալիս ամբողջացնել «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգը, որով առաջնորդվում է ընկերությունը: Սերմից ստացվում է անասնակերը, որը համապատասխան վերամշակում անցնելով կերախոհանոցում՝ մատակարարվում է ֆերմաներում պահվող կենդանիներին։

Առավելություններ՝ Ծրագիրը  շղթայական ազդեցություն ունի և նպասում է «Երեմյան Փրոջեքթս»-ի մի շարք բիզնես նախագծերի շարունակականությանը,  մատակարարման գործընթացի կայունության ապահովմանը, ինչպես նաև վերջնական սպառողի համար շուկայական գների  աճի զսպմանը։ 

Ծրագրի արժեք՝ 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Ֆոնդի ներդրման արժեք՝ 0,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Ստեղծվող աշխատատեղեր՝ 20-40

 

Նմանատիպ նյութեր

07/02/2023

Բերրիմաունթ

Ոլորտը` Գյուղատնտեսություն Գործընկեր` «Քեյ ընդ Ջի»...

10/10/2022

Էկո Ֆրեշ Մաշրումս

Ոլորտը` Գյուղատնտեսություն Գործընկեր` «Էկո Ֆրեշ...