Գլխավոր էջ | Ներդրեք Հայաստան | Ծրագրեր | Ամբեր Կապիտալ Հայաստան

Ամբեր Կապիտալ Հայաստան

21/03/2022

Ոլորտը: Ֆինանսական

Գործընկեր: «Ամբեր Կապիտալ Հայաստան»

Նկարագրություն: ԱՆԻՖ-ի դուստր ընկերության կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը ներդրում է իրականացրել ՎԶԵԲ և ԵՄ մասնակցությամբ, «Ամբեր Կապիտալ Հայաստան» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում»։ Վերջինիս հանձնառված կապիտալն այսպիսով կդառնա 50 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղակիորեն ներդրվելու է ՀՀ տնտեսության մեջ։

Առավելություններ: Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ կիրականացվեն ներդրումներ ՝ բիզնեսի ընդլայնման նախագծերի իրագործման նպատակով։ Ֆոնդում մասնակցություն է ունեցել նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է Նիդերլանդների կառավարությանը։ FMO-ի մասնակցությունը կնպաստի Հայաստանում մասնավոր կապիտալի շուկայի զարգացմանը, որն իր հերթին հասանելի կդարձնի ֆինասնավորումը ՓՄՁ֊ների համար և կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր։ Ֆոնդի կողմից ներդրումներ են իրականացվել Սոլիս, Սիս նատուրալ ընկերություններում և «ԷյՍիԷքս» (ACX) ընկերությունների խմբում:

Ներդրման չափը: 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: