Գլխավոր էջ | ԱՆԻՖ | Մեր մասին

Մեր մասին

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։

Առաքելություն

ԱՆԻՖ-ի առաքելությունն է աջակցել և հզորացնել Հայաստանի տնտեսական զարգացման ներուժը: Հայաստանի ներդրումային և բիզնես հնարավորությունները բացահայտելը, ընդլայնելը և զարգացնելը մեր առաքելության հիմնասյունն է։ Մեր ջանքերն ուղղված են հայ ժողովրդի, երկրի և ներդրողների ընդհանուր շահերի ձևակերպմանը և պաշտպանությանը:

Տեսլական

Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժի բացահայտմանը նպաստելու համար էական է բոլոր շահագրգիռ կողմերի միջև վստահությունը և Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ ամբողջական տեսլականը:

Մասնակցելով պոտենցիալ հաջող և ռազմավարական բիզնես ծրագրերին ՝ մենք աջակցում ենք տնտեսության դիվերսիֆիկացիային, պետական միջոցները տնտեսության մեջ ներդնելով,  ստեղծում ենք հավելյալ արժեք, ինչպես նաև նպաստում ենք  ներքին և արտաքին ներդրողների և Հայաստանի պետության ՝ որպես հուսալի գործընկերոջ հանդեպ վստահության ամրապնդմանը:

Մեր բոլոր ծրագրերն ուղղված են շահագրգիռ կողմերին օգուտ տալուն, տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունությանը չափանիշների պահպանմամբ։

Մեր դիրքորոշումը

Լինելով կառավարության կողմից ստեղծված կազմակերպություն ՝ ԱՆԻՖ- ն ապակուսակցական և ապաքաղաքական միավոր է, որի հիմնական շահառուներն են Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին և ներքին ու արտաքին ներդրողները: Մեր ռազմավարությունը հիմնված է մեր բոլոր շահագրգիռ կողմերի համար ընդհանուր արժեք և օգուտներ ստեղծելու վերջնական նպատակի վրա:

 

Մեր արժեքները

ԱՆԻՖ-ը խստորեն պահպանում է արդյունավետ կառավարման,
խելամիտ և զգուշավոր ներդրումային պրակտիկայի, հաշվետվողականության և արժանապատվության
սկզբունքները։


Արդյունավետ կառավարում

ԱՆԻՖ-ը ղեկավարում է փորձառու
տնօրենների խորհուրդը. ԱՆԻՖ֊ի մասնակցությամբ ցանկացած ծրագիր անցնում է
գնահատման ծավալուն գործընթաց և հաստատվում ներդրումային հանձնաժողովի կողմից:


Ռիսկերի կառավարում

Որպես կառույց և որպես անհատներ՝ ցուցաբերում ենք խոհեմություն, արդար դատողություն իսկ ռիսկերի կառավարման հարցում՝ հաշվետվողական մոտեցում: Մեր աշխատակիցները վարձատրվում են բացառապես իրենց արժանիքների և կատարած
որակյալ աշխատանքի համար: Մենք ընտրում ենք հուսալի բիզնես գործընկերներ՝ վերջիններիս հետ երկարատև հարաբերությունների ակնկալիքով:


Պատասխանատվություն

Մենք լիարժեքորեն հավատարիմ ենք
թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին:


Իմացեք ավելին՝ ԱՆԻՖ-ի մասին