Գլխավոր էջ | ԱՆԻՖ | Տնօրենների խորհուրդ

Տնօրենների խորհուրդ

ԱՆԻՖ-ը խստորեն հետևում է լավ կառավարման և թափանցիկության սկզբունքներին: Մենք գտնվում ենք համաշխարհային մակարդակի տնօրենների խորհրդի և ներդրումների հանձնաժողովի կազմման գործընթացում, ինչը մեզ թույլ կտա լիարժեքորեն օգտվել մեր ղեկավարության փորձառությունից: Մանրամասն տեսեք ստորև:

Տնօրենների Խորհուրդ

ԷԴԳԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ

Խորհրդի անդամ...

+

ԱՐՄԱՆ

ԱԴԻԼԽԱՆՅԱՆ

Խորհրդի անդամ...

+

ՆԱՐԵԿ

ՏԵՐՅԱՆ

Խորհրդի անդամ...

+

ԱՐՏԱԿ

ՔԱՄԱԼՅԱՆ

Խորհրդի անդամ

+

Իմացեք ավելին՝ ԱՆԻՖ-ի մասին

ԷԴԳԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ

Խորհրդի անդամ

Էդգար Մկրտչյանը 2017-2018 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության՝ ֆինանսական կառավարման և հսկողության մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ։ 2018-2019 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության, հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար 2019-2020 թթ. եղել է Ասատրյանս ՍՊԸ, ռիսկերի կառավարման և ներքին աուդիտի վարչության ղեկավար-գործընկեր, 2020-2021թթ. ՎՕԳԿ ՓԲԸ, էկոնոմիկայի գծով փոխտնօրեն։ 2021 թ. հոկտեմբերի 22-ին նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար:

ԱՐՄԱՆ

ԱԴԻԼԽԱՆՅԱՆ

Խորհրդի անդամ

2014–2016 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի առաջատար մասնագետ։ 2016–2018 թթ. աշխատել է որպես ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ։ 2018–2023 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ։  2023թ հունվարի 9-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար։

ԱՐՏԱԿ

ՔԱՄԱԼՅԱՆ

Խորհրդի անդամ

Արտակ Քամալյանն ավարտել է Կ.Դ. Գլինկայի անվան Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, ստացել  տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան: Արտակ Քամալյանը զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնները: 2020 թվականի փետրվարի 1-ից Ա․ Քամալյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ է (նախարար): Նա Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանում մասնակցել է TEMPUS ծրագրին, ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված պրոֆեսորա-դասախոսական կազմի փորձի փոխանակման ծրագրին։ Ա․ Քամալյանը հրավիրված պրոֆեսոր է եղել ԱՄՆ  Լուիզիանայի, Լինքոլի, Ալքորնի համալսարաններում։ Նա ավելի քան 140 գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է:

ՆԱՐԵԿ

ՏԵՐՅԱՆ

Խորհրդի անդամ

Նարեկ Տերյանը 2006-2010 թթ․ եղել է «ՎՏԲ Գրուպ»-ի նախագծերի ղեկավար: Նա 2010-2017 թթ․ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության առևտրային բանկերում: 2017-2018 թթ. Մոսկվայի շրջանի կառավարությունում աշխատել է որպես խորհրդական: Ն.Տերյանը 2018-2021 թթ․ եղել է «Դիալոգ» խորհրդատվական ընկերության կառավարող գործընկերը: Նարեկ Տերյանը 2021թ.-ի ապրիլի 16-ին նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: