Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ը դարձել է Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումի (IFSWF) ասոցացված անդամ

ԱՆԻՖ-ը դարձել է Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումի (IFSWF) ասոցացված անդամ

Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումը (IFSWF)  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ) շնորհել է ասոցացված անդամի կարգավիճակ։ Լոնդոնում տեղակայված IFSWF-ը սուվերեն/պետական ֆոնդերի  ամենահեղինակավոր կազմակերպություններից է, որին անդամակցում է 40 երկրի պետական/սուվերեն ֆոնդ, այդ թվում ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և այլն։ Այս տարի Հայաստանի հետ ասոցացված անդամի կարգավիճակ են ստացել Մալթայի և Մավրիտանիայի սուվերեն ֆոնդերը, իսկ Ինդոնեզիայի սուվերեն ֆոնդը դարձել է լիիրավ անդամ։

Ասոցացված անդամակցությունը շնորհվում է մինչև երեք տարի ժամկետով՝ ստեղծման վաղ փուլում գտնվող սուվերեն ֆոնդերին։ Ասոցացված անդամություն ընդունելով՝ ֆոնդը կամավոր կերպով պարտավորություն է ստանձնում աշխատել IFSWF կողմից ստեղծված Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Սանտիագոյի սկբունքներն այս ոլորտում թափանիցկ և հաշվետու գործելաոճի ամենահայտնի կամավոր սկզբունքներ են։

IFSWF-ի նախագահ Օբայդ Ամրանը շնորհավորել է լիիրավ և ասոցացված անդամակցության կարգավիճակ ստացած Ինդոնեզիայի, Հայաստանի, Մալթայի և Մավտիրանիայի ֆոնդերին. «Ոգևորիչ է, որ այսքան նոր ֆոնդեր պատրաստ են աշխատել Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Այս պատրաստակամությամբ նրանք ամրապնդում են սուվերեն ֆոնդերի կառավարման սկզունքներն ամբողջ աշխարհում։ IFSWF-ը լիահույս է այս կազմակերպությունների լիիրավ անդամակցության վերաբերյալ»։

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը շնորհակալություն է հայտնել IFSWF  տնօրենների խորհրդին ԱՆԻՖ-ի հայտը բավարարելու համար։ «Մեզ համար սա պատիվ է և պարտավորություն՝ ձգտելու լիարժեք անդամակցության և Սանտիագոյի սկզբունքների լիարժեք ներդրման։ Սա նաև կարևոր քայլ է Հայաստանի համար, որն ընդգծում է մեր երկրի պատրաստակամությունը՝ ֆինանսական ոլորտում հաշվետվողականության և թափանցիկության լավագույն չափանիշները ներդնելու ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...