Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ը մասնակցել է ՎԶԵԲ տարեկան ժողովին

ԱՆԻՖ-ը մասնակցել է ՎԶԵԲ տարեկան ժողովին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին և բիզնես ֆորումին։

ՎԶԵԲ տարեկան ժողովը Բանկի անդամ երկների ներկայացուցիչների, գործընկեր կազմակերպությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցության, պոտենցիալ շահավետ ծրագրերի, ոլորտային և կայուն զարգացման խնդիրների շուրջ քննարկումների հարթակ է։

ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետության երկարամյա գործընկերն է։ Անցած տարիների ընթացքում բանկը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում ավելի քան 195 ծրագրերում՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղանտեսության, ֆինանսական և այլ ոլորտներում։

ԱՆԻՖ-ը կարևորում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերը Հայաստանում ներդրումների խթանման և ոլորտային չափանիշների բարձրացման հարցում։ Այս առումով ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հնարավորություններ կան մի շարք ծրագրերում, որոնց շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են։

Ավելին իմանալու համար հետևեք ԱՆԻՖ-ի սոցիալական էջերին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.anif.am

Նմանատիպ նյութեր

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ...

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...