Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Ֆլայ Արնան նշում է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտը

Ֆլայ Արնան նշում է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտը

Երևան, Հայաստան, Ապրիլ 15, 2022. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ է տեղեկացնել, որ  «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության հետ  համատեղ ձեռնարկությունն, այսօր հայտարարեց իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտի մասին։ Օդանավի անձնակազմի առաջին խումբը հաջողությամբ ավարտել է տեխնիկական և հաճախորդների սպասարկման ուսուցումը: Ներկայացվել է նաև անձնակազմի համազգեստը։

Այս փուլին նախորդել էր  աշխատակազմի համալրման արշավը, որը մեկնարկել էր անցյալ հունվարին Հայաստանում: Առաջին խումբը բաղկացած է օդանավի անձնակազմի 20 անդամներից, որոնք ավարտել են նախապատրաստական և գործնական ընդգրկուն դասընթացը, անցել են  վերապատրաստում:

Առաջին անձնակազմն արդեն պատրաստ է աշխատանքի, անձնակազմի ևս երկու խումբ ներկայումս ուսուցման փուլում են: Ավելի վաղ Ֆլայ Արնան ներկայացրել էր նաև առաջին ինքնաթիռը, որի ներկման աշխատանքներն ավարտին հասցվեցին այս շաբաթվա սկզբին:

Ֆլայ Արնան ներկայումս անցնում է օդանավի շահագործման վկայական  ստանալու գործընթացով։ Թռիչքների մեկնարկի ամսաթվի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կներկայացվեն ըստ ժամանակացույցի:

Նմանատիպ նյութեր

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ...

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...