Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիները բացահայտում է ապրանքանիշի վիզուալ ինքնությունը

Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիները բացահայտում է ապրանքանիշի վիզուալ ինքնությունը

 

  • Ապրանքանիշի գույները ոգեշնչված են հայկական դրոշով, իսկ դիզայնն արտացոլում է մշտական շարժունակությունը.
  • Ֆլայ Արնան խորհրդանշում է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջան։ Ընկերությունը կնպաստի երկրի զբոսաշրջության, հյուրընկալության և գործարար միջավայրի զարգացմանը։ 

Հայաստանի Հանրապետություն, Երևան, 14 Հունվար, 2022թ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին, ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունն, այսօր ներկայացրեց Ֆլայ Արնայի՝ Հայաստանի ազգային ավիաընկերության վիզուալ բրենդի ինքնությունը, որը կկիրառվի համատեղ ձեռնարկության կողմից։

«Արնա»  անվանումը առաջացել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) ընկերության պաշտոնական անվանումից, որտեղ «AR»՝ Armenian բառից է վերցված, «N»՝ National-ից և «A»՝ Airlines-ից։ Հանրային մրցույթից հետո ընտրված «Fly Arna» անվանումը արտացոլում է ընկերության ոգին, որը կվերափոխի երկրի ավիացիոն ոլորտը:

Հայաստանի դրոշի գույներից ոգեշնչված ՝ Ֆլայ Արնայի լոգոն և բրենդի ինքնությունն արտացոլում են  երիտասարդ, ժամանակակից ազգային ավիաընկերությունը, որը հավակնում է դառնալ օդային ճանապարհորդության մատչելի և առավել  գերադասելի ընտրությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Բրենդի արժեքներն են՝ հավակնությունը, որը միտված է ավիաընկերության զարգացմանը և աճին, համառությունը՝  ստեղծել ծառայություններ, որոնք իրական և շոշափելի արժեք են փոխանցում հաճախորդներին և նորարարությունը՝ ոգեշնչելու ստեղծագործ լուծումներ, որոնք օգնում են պահպանել մրցակցային առավելությունը՝ միաժամանակ մնալով գործնական և արդյունավետ։

Ոգեշնչված ապրանքանիշից և բրենդի էթոսից՝ Ֆլայ Արնայի ինքնաթիռի երանգներն արտացոլում են  պարզություն և հեռանկարային ավիաընկերություն, որը միշտ շարժման մեջ է՝ «A» տառը  ցուցադրված է օդանավի պոչին։ Ապրանքանիշի ինքնությունը կարտացոլվի նաև օդանավի ինտերիերի, անձնակազմի համազգեստի և հաճախորդների հետ բոլոր շփման կետերի միջոցով:

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ողջույնի խոսքում նշեց․ «Ֆլայ Արնայի ապրանքանիշի ինքնությունն իսկապես արտացոլում է Հայաստանի ոգին և էթոսը: Սա ընդգծվում է անվան որոշման հարցում հանրության ներգրավվածությամբ, կորպորատիվ ինքնության համար օգտագործվող գույներով և այն արժեքներով, որի վրա  հիմնված է լինելու Ֆլայ Արնան: Ֆլայ Արնայի վիզուալ ինքնության այսօրվա բացահայտումը ոգևորիչ է։ Այն մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում ավիաթռիչքների մեկնարկին»:

Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի խոսքով․ «Ֆլայ Արնայի վիզուալ ինքնության գործարկումը կարևոր առաջընթաց է ավիաընկերության մեկնարկի ճանապարհին։  Այս քայլը նաև նշանավորում է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը, որը ոչ միայն կնպաստի երկրի տնտեսական աճին, այլև հանրությանը կտրամադրի հուսալի և արժեքավոր փորձ: Մենք անհամբեր սպասում ենք դրա թողարկմանն առաջիկա շաբաթներին»։

Ֆլայ Արնան հետևում է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին՝ բազավորված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ավիաընկերության շահագործման վկայականի (AOC) ստացման գործընթացը սկսվել է․ մեկնարկի ամսաթվի, շարժակազմի, ինչպես նաև ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն առաջիկայում:

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության ստեղծման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին, որին հաջորդեց ավիաընկերության անվանակոչումը 2021 թվականի սեպտեմբերին՝ մասնակիցների հարյուրավոր առաջարկների հիման վրա:

Ֆլայ Արնայի կայքը և սոցիալական մեդիայի էջերն այժմ ակտիվ:

 

Website: www.flyarna.com

Facebook @FlyArna

Instagram @FlyArna

Twitter @Fly_Arna

Youtube @FlyArna

LinkedIn: @FlyArna

 

Իմանալ ավելին: www.flyarna.com

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...