Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Կառավարությունը ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանն է հանձնել ԶՊՄԿ-ում իր բաժնեմասը

Կառավարությունը ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանն է հանձնել ԶՊՄԿ-ում իր բաժնեմասը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերության մոտ 15% (15,000033%) բաժնետոմսերի սեփականատեր, ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանն է հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող ԶՊՄԿ մոտ 15% (տասնհինգ տոկոս) պարզ բաժնետոմսերը:

ԱՆԻՖ-ի մանդատը ներառում է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական ակտիվների կառավարման մեջ մասնակցություն, այն դեպքերում, երբ ներդրողը ցանկանում է ունենալ պետական մասնակցություն։  Այդ առումով ԱՆԻՖ-ը դրական է գնահատում, որ Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում իր 15% բաժնեմասնակցությունը կիրացնի մասնագիտական կառույցի միջոցով։

ԱՆԻՖ-ը կարևորում է այս միջոցով պետություն-մասնավոր տարանջատման, շահերի բախման բացառման և զսպումների ու վերահսկողության մեխանիզմի իրացման հնարավորությունը։

Հանքարդյունաբերության ոլորտում, հատկապես զարգացող երկրներում, ընդունված պրակտիկա է, երբ հանքարդյունաբերող ընկերությունները որպես հյուրընկալող երկրի (host country) հետ ընդհանուր արժեքների ստեղծման և օգուտների արդար բաշխման բարի կամքի դրսևորում` առաջարկում են ընդունող պետությանը փոքր մասնաբաժին։

Հույս ունենք, որ այս համագործակցությունը տնտեսական նոր հնարավորությունների սկիզբ կդառնա՝ որպես առաջնահերթություն ձևակերպելով պետության, հանրության և ներդրողի շահերի համադրությունը։ Այս համատեքստում հատուկ կարևորություն ունեն կայունության կատարողականի բարելավմանը և հանքարդյունաբերական լավագույն փորձի ներդրմանն ուղղված բոլոր կողմերի, այդ թվում` մյուս բաժնետերերի հասցեական քայլերի պատրաստակամությունը։ Սա, վստահ ենք, կարևոր նախապայման է ժամանակակից աշխարհում հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ կառավարման համար։

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...

Ֆլայ Արնան ստացել է...

Հայաստանի Հանրապետություն, Երևան, 3, հունիս, 2022թ.։...