Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Մասդար ընկերության պատվիրակության հետ

ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Մասդար ընկերության պատվիրակության հետ

Նոյեմբերի 27-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և ԱՆԻՖ տնօրեն Դավիթ Փափազյանն աշխատանքային ճաշ են ունեցել արաբական Մասդար ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահիի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։
Քննարկվել  է ԱՆԻՖ-ի և Մասդարի կողմից համատեղ իրականացվող «Այգ-1» ծրագրի ընթացքը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում  համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել  «Այգ-2» նոր ծրագրին։ Էմիրաթական կողմը հայտնել է ԱՆԻՖ֊ի ներկայացուցիչներին, որ մոտ ապագայում ՀՀ Կառավարությանն է ներկայացնելու առաջարկ նոր 201 մեգավատ հզորությամբ արևային կայան կառուցելու մասին։ Այս կայանը կունենա նաև էլեկտրականությունը պահեստավորելու մարտկոցներ։

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի տնօրենը ելույթ է...

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել և ելույթ է...

ԱՆԻՖ-ը մասնակցել է...

Մայիսի 26 – ին Միլանում անցկացվել է Ինքնիշխան ֆոնդերի...

ԱՆԻՖ-ի նոր ներդրումն...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` (ԱՆԻՖ)...