Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Նվիրաբերություն՝ Թալին և Դաշտադեմ համայնքներին

Նվիրաբերություն՝ Թալին և Դաշտադեմ համայնքներին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻֆ) ուրախ է տեղեկացնել, որ Այգ-1 ծրագրի շրջանակներում Մասդար ընկերության կողմից Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն իրականացվել է 320 000 000 դրամի չափով Համայնքի զարգացման վճարում։

Նվիրաբերությունը՝ Մասդար ընկերության կողմից իրականացվող Հայաստանում խոշորագույն 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծրագրի փաթեթի շրջանակներում ստանձնած սոցիալական ներդրումների պարտավորության մասն է։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ 174 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կառուցվելու է Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում։ ԱՆԻՖ-ը ծրագրում ունի 15% մասնաբաժին։

Մասդարի նվիրաբերած գումարն ամբողջությամբ ուղղվելու է կնքված պայմանագրով սահմանված՝ համայնքներում տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների համաձայն:

Նմանատիպ նյութեր

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ...

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...