Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ը և ռուսական «Մաքսային քարտ» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ԱՆԻՖ-ը և ռուսական «Մաքսային քարտ» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ԱՆԻՖ-ը և ռուսական «Մաքսային քարտ» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հայ արտահանողների՝ դեպի Ռուսաստան արտահանման գործընթացը կդարձնի էլ ավելի դյուրին ու արդյունավետ։

«Մաքսային քարտ» ընկերության գործադիր տնօրեն Ա. Վոզմիլովը և ԱՆԻՖ-ի Մոսկվայում ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ որը նպատակ է հետապնդում համատեղ աջակցելու հայ արտահանողներին: Փոխըմբռնման հուշագիրը կնպաստի մաքսային գործընթացներն ու հարկային ընթացակարգեր օպտիմալացնելու` այդպիսով ստեղծելով բարենպաստ պայմաններ` ընդլայնելու արտահանման ծավալներն Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստան, ինչպես նաև այլ երկրներ, որտեղ Ռուսաստանը կարող է լինել տարանցիկ երկիր։

ԱՆԻՖ֊ը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը` խթանելով արտահանումը և նպաստելով Հայաստանում առևտրային ակտիվության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...