Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Տեղի է ունեցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ֊ի տնօրենների խորհրդի նիստը

Տեղի է ունեցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ֊ի տնօրենների խորհրդի նիստը

Այսօր՝ 2021թ.֊ի ապրիլի 19֊ին տեղի է ունեցել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նիստը, որը գլխավորել է Խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նիստին մասնակցել են Խորհրդի անդամներ՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, Իսիդորո Լուչիոլան, ԱՆԻՖ֊ի Ներդրումային հանձնաժողովի նախագահ՝ Խալեդ Հելիուին։ Օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացվել են տնօրեն Դավիթ Փափազյանի կողմից։

Խորհրդի հաստատմանն են ներկայացվել ընկերության գործունեության արդյունքները, ինչպես նաև հետագա գործունեության հիմնական ուղղությունները։ Խորհրդի կողմից հաստատվել են նաև ԱՆԻՖ֊ի 2019 և 2020թթ.-ի աուդիտի արդյունքները։

Նիստն անցակցվել է առցանց, Խորհրդի բոլոր անդամների մասնակցությամբ։

Նմանատիպ նյութեր

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ...

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...