Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ը կազմակեպում է արտահանման մասնագիտացված սեմինար

ԱՆԻՖ-ը կազմակեպում է արտահանման մասնագիտացված սեմինար

Սեմինարի մասին

Արտահանումը խթանելու և արտահանողներին միջազգային շուկա դուրս գալ աջակցելու նպատակով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ` ԱՆԻՖ) կազմակերպում է միջազգային փորձագետների մասնակցությամբ բարձր որակավորման սեմինար, որը հնարավորություն կտա հայ ձեռնարկատերերին ընդլայնել արտահանման ներուժը, մեծացնել սպառողական շուկան, ինչպես նաև գտնել ուղիներ միջազգային շուկա մուտք գործելու համար։

http://educateexporters.anif.am/am/

 

Սեմինարի նպատակը

Զարգացնել ձեռնարկատերերի արտահանման ներուժը։

Առաջադրանքներ

Ինչպես մուտք գործել միջազգային շուկա

Ինչպես ընդլայնել ներկայությունը տարբեր աշխարհագրական տեղանքներում

Ինչպես ներկայացնել նոր արտադրանք և ծառայություն միջազգային շուկայում

Ինչպես կառավարել հաճախորդների հետ հարաբերությունները


Ակնկալվող արդյունք

Սեմինարի ընթացքում ձեռնարկատերերը որոշումներ են կայացնելու իրենց բիզնես մոդելի զարգացման վերաբերյալ։ Մասնակիցները հնարավորություն կունենան հայտնաբերել իրենց արտադրանքի և ծառայությունների առավելությունները շուկայում, ճանաչել իրենց հնարավոր հաճախորդներին, գիտելիքներ ձեռք բերել վաճառքի ընդլայնման և մարքեթինգի համար անհրաժեշտ ժամանակակից գործիքների և մոտեցումների վերաբերյալ, ինչպես նաև նոր ռեսուրսներ ներգրավել արդյունավետ գործունեության համար: