ԱՆԻՖ-ի 100% բաժնետոմսերը փոխանցվել են ՀՀ վարչապետի աշխատակազմին

2021թ.-ի մարտի 25-ին ընդունված՝ ՀՀ կառավարության 381-N որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն` Հայաաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) բաժնետոմսերի 100%-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
Որոշման հիմնավորման տեքստում նշվում է, որ ԱՆԻՖ֊ը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի միջոցով իրականացվում են տնտեսական երկարաժամկետ զարգացմանը և հետճգնաժամային տնտեսության վերականգնմանն ուղղված ծրագրերը:
ՀՀ կառավարությունը գտնում է, որ հաշվի առնելով ԱՆԻՖ֊ի բազմավեկտոր գործունեությունը և կատարվող աշխատանքների բնույթը՝ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքներն ուղղակիորեն փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
Սույն Որոշմամբ ԱՆԻՖ֊ի տնօրենների խորհրդի կազմում անհապաղ փոփոխություններ չեն ենթադրվում։ ԱՆԻՖ֊ը շարունակում է գործել ընթացիկ ծրագրերի հոսքագծի իրականացման ուղղությամբ։