Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Աննա Բաղդասարյանին իր ներդրումային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Աննա Բաղդասարյանին իր ներդրումային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին

Ուրախ ենք տեղեկացնել, որ Աննա Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) ներդրումային հանձնաժողովի անդամ։ Այս մասին որոշումն ուժի մեջ է մտել այսօր։

Ունենալով հսկայական աշխատանքային փորձ խոշոր ներդրումային  պորտֆելներ կառավարող ընկերություններում՝ Աննան մասնագիտացած է մանրածախ վաճառքի, ռեստորանային, մեքենաշինության և ավիատիեզերական ոլորտներում։

Ներկայումս Աննան հանդիսանում է «First Manhattan Co» ընկերության գործադիր տնօրենը։ Ընկերությունը մատուցում է ներդրումների կառավարման մասնագիտացված ծառայություններ՝ իր հաճախորդների անունից կառավարելով շուրջ 16 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։ Նախկինում Աննան ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Karsch Capital Management» և «Cantillon Capital Management» ընկերություններում։

ԱՆԻՖ-ի ներդրումային հանձնաժողովի նախագահ Խալեդ Հելիուին ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է, որ Աննան ընդունեց ԱՆԻՖ-ին միանալու առաջարկը, քանզի նրա 15 տարվա աշխատանքային փորձը Wall Street-ում անփոխարինելի ներդրում կունանա գործընկերների հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև մասնագիտական եզակի դատողության ու հմտությունների ներդրման առումով։ Աննայի զգալի փորձը մեծապես կնպաստի մի շարք ոլորտներում մեր գիտելիքների առավել խորացմանը՝ մեծացնելով ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված ներդրումային  հնարավորությունները վերլուծելու կարողությունները»:

Աննա Բաղադասարյանն իր հերթին նշեց. «Ես շատ ուրախ եմ միանալ ԱՆԻՖ-ի թիմին և իմ փորձով խթանել այնպիսի ներդրումների ներգրավումը, որոնք  շահույթ կապահովեն թե՛ Հայաստանի Հանրապետության, և թե՛ օտարերկրյա ներդրողների համար։ Հայաստանն այսօր զարգացման տեսանկյունից վճռորոշ փուլում է, և ես ուրախ եմ իմ ներդրումն ունենալ՝ օգնելու Հայաստանին ուրվագծել տնտեսական և ֆինանսական հաջողությունների իր ճանապարհը»։

Նմանատիպ նյութեր

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ...

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...