Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Մայքլ Թոմփսոնին իր ներդրումային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Մայքլ Թոմփսոնին իր ներդրումային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին

Ուրախ ենք տեղեկացնել, որ Մայքլ Թոմփսոնը նշանակվել է Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ներդրումային հանձնաժողովի անդամ, ինչի մասին որոշումն ուժի մեջ է մտել այսօր։

Մայքլ Թոմփսոնն ունի հեջ-ֆոնդերի կառավարման մեծ փորձ։ Նա տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռեինվենթ Քեփիթալ» (Reinvent Capital) ներդրումային ընկերության և վերջինիս մասնավոր ներդրումային ֆոնդի համահիմնադիրներից է: Մայքլը հանդիսանում է նաև «Ռեինվենթ Թեքնոլոջի Փարթներս» (Reinvent Technology Partners) և «Ռեինվենթ Թեքնոլոջի Փարթներս Զեդ» (Reinvent Technology Partners Z) ընկերությունների գործադիր և ֆինանսական տնօրեն: Նշված ընկերություններն ընդգրկված են Նյու Յորքի ֆոնդային բորսայում և ներդրումներ են իրականացնում տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերություններում:

2009թ.-ին Մայքլը հիմնադրեց «Բի-Էյչ-Ար Քեփիթալ» (BHR Capital) հեջ-ֆոնդը Նյու Յորքում, որի ընդհանուր կառավարվող ակտիվների չափն աճեց մինչև մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Նա հանդիսացել է ընկերության կառավարող գործընկեր և պորտֆելի կառավարիչ մինչ դրա փակումը՝ 2016թ.-ին: 2010թ․-ից ի վեր Մայքլը կատարել է տասնյակ մասնավոր ներդրումներ, հանդիսացել է  մի շարք կառավարման խորհուրրդների անդամ և պարբերաբար հանդես է եկել որպես բիզնես և ֆինանսական խորհրդատու տարբեր ընկերությունների համար։

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց․ «Շատ ուրախ եմ, որ նման փորձառու մասնագետ, ինչպիսին Մայքլ Թոմփսոնն է, միանում է մեր թիմին: Նրա հսկայական փորձը և շուկաների մասին գիտելիքները ԱՆԻՖ-ի համար նոր հնարավորություններ կբացեն հատկապես Հյուսիսային Ամերիկայի ներդրումային շրջանակների հետ համագործակցության տեսանկյունից։ Մայքլի հետ համագործակցությունը հնարավորություն կտա մեզ նրա մեծ փորձառությունից օգուտներ քաղելու տեսանկյունից»։

ԱՆԻՖ-ի ներդրումային հանձնաժողովի նախագահ Խալեդ Հելիուին ավելացրեց. «Ես մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել համատեղ ներդրումներ կատարելու Մայքլի հետ և տպավորված եմ նրա մտածողության ամբողջականությամբ, պորտֆելային ընկերություններին աջակցելու կոնկրետ փորձի վրա հիմնված իր գործառնական գիտելիքներով, ֆինանսական շուկաների վերաբերյալ իր ընկալումներով, ինչպես նաև ֆինանսական կառուցվածքների ձևավորման հարցում իր տարբերվող գործելաոճով։ Քանի որ մենք նախաձեռնել ենք ԱՆԻՖ-ի ներդրումային հանձնաժողովի ձևավորման գործընթացը, նրա թեկնածությունը ակնհայտ դարձավ, որպես համաշխարհային դասի ներդրող, ով ոչ միայն կօգնի մեզ վերլուծել հեռանկարային ներդրումները, այլ նաև աջակցել պորտֆելային ընկերություններին և լինել համարձակ, տնտեսության վերակառուցմանն աջակցելու գործում»:

Մայքլ Թոմփսոնն իր հերթին նշեց. «2018թ.-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից ի վեր հետևում էի Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին. մի երկիր, որն ունի եզակի տնտեսական հնարավորություններ՝ ինքնորոշման հստակ մտադրությամբ: Երբ Դավիթը և Խալեդը իմ աջակցությունը խնդրեցին, ես չէի կարող չփոխանցել իմ փորձը` օգնելու ձեռնարկատերերին կառուցել այնպիսի տնտեսություն, որը կարող է նպաստել իրենց երկրի զարգացման ձգտումներին»:

Նմանատիպ նյութեր

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ...

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...