Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ողջունում է ԱՅԳ-1 ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ողջունում է ԱՅԳ-1 ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը

Այսօր առավոտյան ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում և առհասարակ տարածաշրջանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում մինչ օրս ամենամեծ՝ 200 ՄՎտ, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համար իրականացվող ծրագրի շրջանակներում միջազգային մրցույթի վերջին փուլի վերաբերյալ, որով ընտրվելու է ծրագրի իրականացման հաղթողը:

Ընտրության մրցակցային և թափանցիկ գործընթացը կամփոփվի երկու ամսում, որի արդյունքում հաղթող կճանաչվի մրցույթի առաջին փուլի արդյունքներով նախաորակավորված 3 խոշոր ընկերություններից մեկը: Մինչև 2023թ. տարեվերջ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով ՀՀ կառավարության հետ պայմանագիր կնքելու համար արաբական «Մասդար» ընկերությունից բացի մրցույթին մասնակցում են նաև ռուսական «Գազպրոմ» և չինական «Հայդրո Փաուեր» ընկերությունները:

Ծրագրի շրջանակներում ակնկալվում է 150-160 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական ներդրում և սեփական կապիտալում ամբողջ ներդրումը պետք է իրականացվի հաղթող ընկերության կողմից: Մրցույթի պայմանների համաձայն՝ Ծրագրի իրականացման համար հիմնադրվելիք ընկերության կանոնադրական կապիտալում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF) ունենալու է 15% բաժնեմասնակցություն:

«ANIF-ի և «Մասդար» ընկերության միջև 2019թ. նոյեմբերին կնքված Համատեղ զարգացման համաձայնագրի ստորագրումից ի վեր ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության՝ պայմանագրերի շնորհման ընթացակարգի թափանցիկության կտրուկ աճի և մրցակցային դաշտի ապահովման արդյունքում, մենք այսօր կարող ենք գրանցել միջազգայնորեն ճանաչված և նախադեպը չունեցող մրցույթի կայացումը: Մենք անհամբեր սպասում ենք 2021 թ.-ի փետրվարին մրցույթի արդյունքների ամփոփմանը, որպեսզի հնարավորինս արագ հնարավորություն ունենանք աշխատել ՀՀ կառավարության կողմից մրցույթի արդյունքներով ընտրված գործընկերոջ հետ»,- նշեց ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը:

«Մենք ուրախ ենք առաջ գնալ այս ծրագրով, քանզի այն ANIF-ի համար կարևոր նախադեպ է ստեղծում: Այն կարևորվում է ոչ միայն իր բովանդակությամբ և շրջակա միջավայրը պահպանող կայուն էներգիայի արտադրության մեջ ներդրումներ կատարելու առումով, այլ նաև ծրագրի թափանցիկությամբ և գործընկերոջ ընտրությունը վերջինիս փորձի և մրցունակության հանգամանքների վրա հիմնված լինելով»,- հավելեց ANIF-ի Ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին:

Նմանատիպ նյութեր

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ...

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...