Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է իր գործունեության հաշվետվությունը և ֆոնդի հետագա անելիքները

ԱՆԻՖ-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է իր գործունեության հաշվետվությունը և ֆոնդի հետագա անելիքները

Հայաստանի Պետական Հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր գործունեության հաշվետվությունը և ֆոնդի հետագա անելիքները:

Վարչապետին ներկայացվել է ԱՆԻՖ-ի բյուջեն և ծախսերը, ռազմավարական առաջադրանքների կատարման և ներկայումս կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման առաջընթացը, ինչպէս նաև ակնկալված ներդրումները:

Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև և սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրողների հետ տարվող քայլերը:

Ավելի մանրամասնորէն քննարկվել են 3 նախագծեր որոնք երկրի համար ունեն ռազմավարական կարևորություն՝
մոդուլար արագ կառուցվող մատչելի տների ծրագիրը, վերականգնվող էներգիայի ծրագիրը Masdar-ի հետ, և ԲԷՑ-ի ռազմավարական ուղղությունները:

Զեկուցվել է, որ ԱՆԻՖ-ը Ռուսական ուղղակի ներդրումների Ֆոնդի հետ համաձայնության է եկել համատեղ ֆոնդ ստեղծելու շուրջ, սկսվել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Փարիզում ԱՆԻՖ-ի ներկայացուցչությունների գրանցման գործընթացը:

 

https://www.primeminister.am/en/press-release/item/2019/11/15/Nikol-Pashinyan-meeting/

Նմանատիպ նյութեր

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ...

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...