Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Խալեդ Հելիուիին՝ իր ներդրումային հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Խալեդ Հելիուիին՝ իր ներդրումային հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Խալեդ Հելիուիին՝ իր ներդրումային հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին։

13.11.2019

Ուրախ ենք տեղեկացնել, որ պարոն Խալեդ Հելիոուին նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ներդումային հանձնաժողովի նախագահ։

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց՝ «Տնօրենների խորհրդում երկու կարևոր նշանակումներից հետո, մեծ ուրածությամբ ուզում ենք հայտարարել, որ Խալեդ Հելիոուին նշանակվել է ներդրումային հանձնաժողովի նախագահ։ Չնայած իր երիտասարդ տարիքին Խալեդը հանդիսանում է միջազգային մասշտաբի փորձառու ներդրող։ Սկսելով իր աշխատանքային ուղին ներդրումային բանկերի և մասնավոր կապիտալի ոլորտում՝ նա հանդիսացել է տեխնոլոգիական ոլորտում Եվրոպական մեծ ընկերության ղեկավար և իրականացրել վերջինիս բարձր արժեքով վաճառքը։ Խալեդը մեծ հաջողությունների է հասել՝ վաղ փուլերում ներդրումներ իրականացնելով այնպիսի հայտնի տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում, ինչպիսիք են՝ Ուբերը, Դելիվերուն և այլոք։

Միաժամանակ, Խալեդի գործելաոճը և բարոյագիտությունն ուղղակիորեն համապատասխանում են ներդրումային հանձնաժողովի նախագահի դերին ներկայացվող պահանջներին։ Մեր թիմը և ես, որպես Խալեդի հին ընկերներ, շատ ուրախ ենք, որ ֆոնդի զարգացման այս բեկումնային փուլում վերջինս միացել է մեզ», ավելացրեց պարոն Փափազյանը։

Պարոն Հելիոուին նշեց՝ «Մեծ շնորհակալությամբ և պատասխանատվության խոր զգացումով եմ ընդունել իմ սիրելի ընկեր Դավիթ Փափազյանի առաջարկը միանալ ԱՆԻՖ-ին՝ որպես ֆոնդի ներդրումային հանձնաժողովի նախագահ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և հատկապես երիտասարդությունն արեցին այն, ինչ գրեթե անհնարին էր թվում՝ խաղաղ հեղափոխության միջոցով իրենց քաղաքական ապագայի հանդեպ սեփականության պահանջի ներկայացումը»:

«Շնորհիվ մաթեմատիկական և ինժեներական ունակությունների, խորհրդային ժամանակաշրջանում կրթության մեջ իրականացված ներդրումների, մտքի ու մտածելու ազատության և հեղափոխության արդյունքում բացահայտված մեծ նպատակասլացության՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ ներուժ ունի դառնալու նորարարության և ձեռներեցության տարածաշրջանային նոր կենտրոն։ Հպարտ եմ կիսել իմ փորձը, կապերը և ներդրումային դատողությունը՝ ուղղելով դրանք Հայատանի տնտեսական ներուժի բացայատմանն ու դրա զարգացման աքսելերացմանը»։

Նմանատիպ նյութեր

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ...

ԱՆԻՖ-ի և «Ապագա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և...

Ֆլայ Արնան ստացել է...

  Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին...