Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ը հայտարարում է Իսոդորո Լուչիոլայի՝ ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ նշանակվելու մասին:

ԱՆԻՖ-ը հայտարարում է Իսոդորո Լուչիոլայի՝ ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ նշանակվելու մասին:

Մենք ուրախ ենք տեղեկացնելու, որ պարոն Իսիդորո Լուչիոլան նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի անդամ:

 

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ասաց՝ «Մենք շատ ուրախ ենք, որ  պարոն Իսիդորոն միացել է մեր տնօրենների խորհրդին: Բանկային ոլորտում իր հսկայական փորձը, որը զուգակցվում է իտալական  գործարար սեկտորի մասին խորը գիտելիքների հետ, առանցքային կլինի ԱՆԻՖ-ի համար: Հայաստանն ունի Իտալիայի պետական և մասնավոր ընկերությունների հետ աշխատելու մեծ չիրագործված ներուժ: Մենք համոզված ենք, որ պարոն Իսիդորոյի գիտելիքները կօգնեն այս ներուժը գործնական բիզնեսի վերածելուն:»

 

«Բացի այդ, պարոն Իսիդորոն Իտալիայում կառավարել է ԱՆԻՖ-ի հետ գրեթե նույնական պետական կառույց և մենք պատրաստ ենք հնարավորինս օգտվել այն հասկայական փորձից, որը  նա ձեռք է բերել այդ դերում»-, ավելացրեց պարոն Փափազյանը:

 

Պարոն Լուչիոլան ասաց՝ «Ես ոգևորված եմ միանալու ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդին՝ նպատակ ունենալով բերել լրացուցիչ մասնագիտական ներդրում՝ Հայաստանի տնտեսական զարգացումն ամրապնդելու և նրա տնտեսական փոխակերպման գործընթացը արագացնելու համար: Ես հավատում եմ, որ Հայաստանը օտարերկրյա երկարաժամկետ ներդրումների համար ապահով ուղղություն է և այն նաև հիանալի կամուրջ է եվրոպական, եվրասիական և միջիասիական մեծ շուկաների համար:»

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...