Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ը հայտարարում է Դոմինիկ դը Վիլեպինի` ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ նշանակվելու մասին

ԱՆԻՖ-ը հայտարարում է Դոմինիկ դը Վիլեպինի` ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ նշանակվելու մասին

Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարում է Դոմինիկ դը Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին

Ուրախ ենք տեղեկացնել, որ Դոմինիկ դը Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի անդամ, և այդ որոշումն ուժի մեջ է մտել այսօր։

ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն և այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլեպինի ներգրավումը սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ։ 2003թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթով դը Վիլեպինը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առաջիկա աշխարհաքաղաքական զարգացումներում դրսևորել զսպվածության ու դիվանագիտական մոտեցում և ընդմիշտ իր տեղն է զբաղեցրել համաշխարհային քաղաքագիտության դասագրքերում»։

«Մեծ պատիվ է ընդունել պարոն դը Վիլեպինին որպես ԱՆԻՖ-ի գործընկեր և Հայաստանի բարեկամ: ԱՆԻՖ-ը հատկապես շնորհակալ է ՀՀ Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ պարոն դը Վիլեպինին մեզ ներկայացնելու համար»։

Այս կապակցությամբ պարոն դը Վիլեպինը նշեց. «ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան»։

«Հայաստանը ներկայումս Եվրոպայի ամենաարագ ՀՆԱ աճի տեմպ ունեցող երկիրն է 2019-ի առաջին եռամսյակում 7.1%-ով, և ԱՆԻՖ-ը մեծ ապագա և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն ունի այդ աճին իր ներդրումն ունենալու հարցում։

Շնորհակալ եմ ԱՆԻՖ-ի արդյունավետ գործունեությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»։

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...