Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Մասդարը կհետապնդի հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնարավորություններ

Մասդարը կհետապնդի հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնարավորություններ

«Աբու Դաբիի ապագա էներգետիկայի կազմակերպությունը» (այսուհետ՝ Մասդար) խորությամբ ուսումնասիրելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները, որտեղ արևային և հողմային էներգիայի զարգացման առումով երկիրն ունի զգալի ներուժ։

«Մասդարի» գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր ստորագրեցին համաձայնագիր՝ արևային ֆոտովոլտային (200մՎ), հողմային (200մՎ) և լողացող արևային էներգիայի ոլորտներում (100մՎ) արդյունավետ համագործակցության նպատակով։

Դիմելով կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, բիզնես ոլորտի և մամուլի ներկայացուցիչներին՝ Ալ Ռամահին նշեց. «Մեծ պատիվ է լինել հինավուրց քաղաք Երևանում և քննարկել ինչպես Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի խոստումնալից ապագան, այնպես էլ ֆորմալ կապեր հաստատել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ։

Որպես Եվրասիական տնտեսական միության ամենաարագ աճող տնտեսությունն ունեցող երկիր և աստիճանաբար ունենալով ավելի բաց և բարենպաստ կարգավորող միջավայր՝ Հայաստանը խոստումնալից է թե՛ արևային և թե՛ հողմային էներգիայում ներդրումներ իրականացնելու համար։

Մասդարը, հանդիսանալով Աբու Դաբիի և «Մուբադալա» Ներդրումային Ընկերության վերականգնվող էներգետիկայի մաս, ուրախ է առավել զարգացնել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կապերը և իր հյուրընկալների հետ կիսվել ամբողջ աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացման իր 13 տարվա փորձով»։ Ալ Ռամահին ավելացրեց․ «Ուրախ ենք սատարել Հայաստանին իր կայուն տնտեսական զարգացման նպատակներին հասնելու գործում»։

«Այս Համաձայնագիրը ԱՄԷ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվելիք համաձայնագրերից առաջինն է», — ասաց ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը։ «Պարոն Ալ Ռամահին և իր թիմը մեր հյուրերը չեն, քանի որ իրենց և ԱՄԷ պետնախարար Նորին Գերազանցություն Ահմադ Ալ Սայեղին մենք տալիս ենք իրենց տանից հեռու տուն Հայաստանում»։

Փափազյանն ավելացրեց․ «Հունվար ամսին մեր հարաբերությունների վերահաստատումից հետո խորհրդանշական է այն, որ առաջին երկկողմ ներդրումային համաձայնագիրը մեր կողմից ստորագրվում է հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Չնայած նրան, որ երկրներն ունեն երկար տարիների դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանի նոր կառավարությունը նպատակ ունի էլ՛ ավելի խորացնելու այդ կապերը ԱՄԷ-ի մեր գործընկերների հետ։ Այս համաձայնագիրը հավաստում է երկուստեք պատրաստակամությունը՝ վերոնշյալ նպատակներն իրագործելու հարցում»։

Հայաստանն արդեն իսկ բավական հզոր հիդրոէլեկտրական էներգիա արտադրող պետություն է, և նրա ավելի քան 200 գետեր և լճեր հարմար են լողացող արևային կայանների ծրագրերի համար։ Ունենալով վայրկյանում 8.5մ և ավել քամու արագություն՝ Հայաստանը շատ բարենպաստ է նաև հողմային ֆերմայի կառուցման համար, քանի որ երկիրը ստանում է մոտ 1,720կՎտ/ժ արևային էներգիա մեկ քառակուսի մետրի համար, ի տարբերություն Եվրոպայի՝ մեկ քառակուսի մետրի համար միջինում 1000կՎտ/ժ էներգիայի։

2010 թվականից հանդիսանալով Աբու Դաբիի միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության լիիրավ անդամ՝ Հայաստանը մինչ 2025թ. նպատակ է հետապնդում իր տեղական էներգիայի մեկ քառորդից ավել (26%) պահանջները բավարարել վերականգնվող էներգիայի միջոցով, իսկ համաձայն Բլումբերգի Նոր Էներգիայի Ֆինանսավորման աղբյուրի՝ Հայաստանը նախատեսել է 2015-2050թթ․ընթացքում զսպել ածխածնային արտանետումները մինչև 633 միլիոն տոննա։

Հունվար ամսին իր ԱՄԷ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Նորին Գերազանցություն պարոն Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակը և ելույթ է ունեցել «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2019»-ի ընթացքում, որը հանդիսանում է կայունությանն առնչվող աշխարհում ամենամասշտաբային համաժողովը։

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...