Գլխավոր էջ | Հայաստան | Հարկային համակարգ

Հարկային համակարգ

Բարենպաստ հարկայն համակարգ

Շահութահարկ

2020թ. hունվարի 1-ից շահութահարկի դրույքաչափը կազմում է 18%։

Հարկ վճարող են համարվում ռեզիդենտ ընկերությունները, անհատ ձեռներեցները և ոչ ռեզիդենտ ընկերությունները, որոնք մշտական հաստատության միջոցով բիզնես են վարում Հայաստանում:

Շահութահարկից ազատված են՝

• Գյուղատնտեսական ապրանքների արտադրությունից ստացված եկամուտը (մինչև 2024թ. Դեկտեմբերի 31-ը)

• Հայաստանում գրանցված ՏՏ սկսնակ ընկերությունները (մինչև 2022 թվականի վերջ)

• Հայաստանում գրանցված ՏՏ սկսնակ ընկերությունները (մինչև 2022 թվականի վերջ)

Հայաստանում կա 2 հատուկ հարկման համակարգ, որոնց ներքո

• Որակավորված ռեզիդենտ ընկերությունները և անհատ ձեռներեցները շրջանառության հարկ են վճարում եկամտային հարկի և ԱԱՀ-ի փոխարեն

• Կամ նրանք ամբողջովին ազատված են եկամտային հարկից

Ավելացված արժեքի հարկ

ԱԱՀ դրույքաչափը կազմում է 20%։

ԱԱՀ-ով հարկվում են հիմնականում բոլոր ապրանքները, ծառայությունները և ներկրված ապրանքները։ Ձեռնարկությունները գտնվում են ԱԱՀ դաշտում, երբ տարեկան հարկվող եկամուտը գերազանցում է 115 միլիոն ՀՀ դրամը։

Որոշ բազային ապրանքներ, կրթական ծառայություններ ԱԱՀ-ով չեն հարկվում։

Շրջանառության հարկ

Շրջանառության հարկի դրույքաչափը 1.5%-ից մինչև 5% է՝ կախված գործունեության տեսակից։

Շրջանառության հարկը փոխարինում է շահութահարկը և ԱԱՀ-ն։

Շրջանառության հարկ վճարող կարող է լինել այն բիզնեսը, որի տարեկան շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը։

Եկամտային հարկ

Գործատուն պետք է հաշվարկի և վճարի իր աշխատողների ու իրեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը, ինչպես նաև սոցիալական ապահովագրության վճարները։

ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար գործում է եկամտային հարկի 23% դրույքաչափը։

Հաջորդող տարիների ընթացքում եկամտային հարկի դրույքաչափը կնվազի մինչև 20%, հետևյալ կերպ.

• 2021թ. հունվարի 1-ից՝ 22%

• 2022 հունվարի 1-ից՝ 21%

• 2023 հունվարի 1-ից՝ 20%

Եկամտային հարկից զատ, գործատուները վճարում են սոցիալական ապահովագրության վճարներ

• 5% (մինչև 500,000 ՀՀ դրամ կամ 1,030 ԱՄՆ դոլար եկամտի դեպքում)

• 10% (500,000 ՀՀ դրամից բարձր եկամտի դեպքում)

Սոցիալական ապահովության վճարի ենթակա առավելագույն աշխատավարձը սահմանված է ամսական 1,020,000 ՀՀ դրամ (15 անգամ նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68,000 ՀՀ դրամ)։ Ժամանակավորապես, 2018թ. հուլիսից ի վեր, այդ գումարի միայն 50% -ն է վճարվում աշխատողի կողմից, մինչդեռ մնացած 50%-ը վճարում է պետությունը: Ոչ ռեզիդենտներին վճարումները ենթակա են հարկման հետևյալ դրույքաչափերին․

Վճարման տիպ Պահվող հարկի դրույքաչափ
Շահաբաժին 5%*
Տոկոս 10%
Ռոյալթի 10%
Եկամուտ գույքի վարձակալությունից 10%**
Եկամուտ գույքի վաճառքից 10% — 20%***

* 2020 և հետագա ժամանակաշրջանների համար վերագրվող շահաբաժինների համար

** + 10% 60 մլն դրամից ավել եկամուտների համար

*** ըստ գույքի տեսակի և գնորդի բնույթի. Ոչ ձեռնարկատիրական գույքի ֆիզիկական անձանց վաճառքը ազատվում է հարկից

COVID-19 ճգնաժամի հետ կապված զարգացումները 2020 թ.-ի ապրիլի դրությամբ.

• Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց վճարումների տուգանքները իջեցվել են 0,075% -ից մինչև 0,04%

• Չկատարված հարկային պարտավորությունների շեմը բարձրացվել է 500,000 դրամից մինչև 1,500,000 դրամ

 

Թույլատրելի նվազեցումներ և հարկային վարկեր

Անհատ հարկ վճարողներն օգտվում են հետևյալ պահումներից.

• Վճարովի արտոնություններ

• Կենսաթոշակային և ապահովագրական նպաստներ

• Ապահովագրավճարներ (գործատուների կողմից աշխատողների անունից վճարված` ամսական մինչև 10,000 ՀՀ դրամ)

• Միանվագ օգնության գումարները աշխատողի կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում

• Ոչ առևտրային կազմակերպություններից անվճար ստացված աշխատանքը, ծառայությունը կամ ակտիվները

• Մրցույթներում ստացված դրամական մրցանակներ (մինչև 50 000 դրամ մեկ մրցանակի համար)

Հատուկ հարկային ռեժիմներ

Բնակիչները հարկվում են իրենց ամբողջ աշխարհից ստացվող եկամտի համար, մինչդեռ ոչ ռեզիդենտները հարկվում են միայն իրենց հայաստանյան եկամուտներից:

Կրկնակի հարկման մասին պայմանագրեր

Երկրներ, որոնց հետ կնքվել է կրկնակի հարկման մասին պայմանագիր

Տե՛ս Հայաստանի կողմից ստորագրված հարկային կոնվենցիաների ցուցակը (ՀՀ հարկային ծառայություն)

https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTLDoubleTaxationAvoidance

Իմացեք ավելին՝ Հայաստանի մասին