Գլխավոր էջ | ԱՆԻՖ | Ներդրումային Կոմիտե

Ներդրումային Կոմիտե

ԱՆԻՖ-ը խստորեն հետևում է լավ կառավարման և թափանցիկության սկզբունքներին: Մենք գտնվում ենք համաշխարհային մակարդակի տնօրենների խորհրդի և ներդրումների հանձնաժողովի կազմման գործընթացում, ինչը մեզ թույլ կտա լիարժեքորեն օգտվել մեր ղեկավարության փորձառությունից: Մանրամասն տեսեք ստորև:

Ներդրումային Կոմիտե

ԽԱԼԵԴ

ՀԵԼԻՈՈՒԻ

Ներդրումային...

+

ՄԱՅՔԼ

ԹՈՄՓՍՈՆ

Անկախ անդամ

+

Իմացեք ավելին՝ ԱՆԻՖ-ի մասին

ԽԱԼԵԴ

ՀԵԼԻՈՈՒԻ

Ներդրումային կոմիտեի նախագահ

Խալեդ Հելիոուին ակտիվ ներդրող է, ով աջակցում է հստակ առաքելություն ունեցող նորաստեղծ ձեռնարկություններին, ինչպիսիք են Uber-ը (Խալեդը հանդիսացել է ընկերության առաջին եվրոպական ներդրողը), Deliveroo- ն, Student.com-ը, Werlabs-ը, Soldo-ն, Upgraded-ը, Yumi- ն և Bolt-ը: Նախկինում Խալեդը եղել է Bigpoint-ի գլխավոր գործադիր տնօրենը։ Վերջինս Գերմանիայի ամենամեծ խաղային ընկերությունն է, որն ունի ավելի քան 500 աշխատող և գրանցված 400 միլիոն խաղացող։ Խալեդը ղեկավարել է ընկերությունը շրջադարձային փուլում և իրագործել ընկերության հետագա վաճառքը Youzu Interactive-ին: Խալեդը ձեռնարկատիրության ակտիվ խթանող է, մասնավորապես, Թունիսում հանդես է գալիս որպես մենթոր և մարզիչ՝ ձեռնարկատերերի և ուսանողների համար: Նա ՄԱԿ-ի թվային առաջնորդ է և ընդգրված է Holding Italiana Quattordicesima-ի խորհրդի կազմում:

ՄԱՅՔԼ

ԹՈՄՓՍՈՆ

Անկախ անդամ

Մայքլ Թոմփսոնը Ռեինվենթ Տեքնոլոջի Փարթներս (Reinvent Technology Partners) ընկերության համահիմնադիրն է, գործադիր և ֆինանսական տնօրենը։ Ռեինվենթ Քեփիթալը ներդրումային ընկերություն է, որը հիմնականում ներդրումներ է կատարում համացանցային, ծրագրային ապահովման և մեդիա ընկերությունների ոլորտում։ Մայքլ Թոմփսոնն ունի հեջ-ֆոնդերի կառավարման մեծ փորձ: Նա հանդիսանում է BHR Capital-ի համահիմնադիրը, եղել է ընկերության ղեկավար կազմում և պորտֆելի կառավարիչը։  Մ.Թոմփսոնը տնօրինել է 1,9 միլիարդ ԱՄՆ դոլար կապիտալով հատուկ իրավիճակների ֆոնդ (special situations fund): Նա ակտիվ դեր է խաղացել BHR Capital-ի պորտֆելի տարբեր ընկերություններում` ղեկավարության հետ մշակելով գործառնական և ֆինանսական ռազմավարություններ: BHR-ը ղեկավարելու ընթացքում նա պատասխանատու է եղել պորտֆելի մշակման, արժեթղթերի ընտրության և ռիսկերի կառավարման համար և ղեկավարել է ընկերության ներդրումային թիմը: Բացի այդ, Մ.Թոմփսոնը տասնյակ մասնավոր ներդրումներ է իրականացրել և տարբեր ընկերությունների համար պարբերաբար հանդես է գալիս որպես բիզնես և ֆինանսական խորհրդատու։ Նա  գերազանցությամբ ավարտել է Գորջիայի համալսարանի Բիզնեսի կառավարում բաժինը՝ ստանալով Միջազգային ֆինանսների բակալավրի որակավորում։