Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանի տնտեսությունը

Հայաստանի տնտեսությունը

Տնտեսական ակտիվություն, դրամական փոխանցումներ, արտահանում, գնաճ

Հայաստանի տնտեսական ակտիվություն

«Heritage» հիմնադրամի կողմից Տնտեսական ազատության ինդեքսի 2020 թվականի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը և դասակարգվել որպես «հիմնականում ազատ»` բարելավելով իր դիրքը 13 կետով: Սա ԵԱՏՄ և ԵՄ տնտեսություններից շատերի (Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա և այլ երկրներ) համեմատ բավական բարձր ցուցանիշ է:

Համաշխարհային բանկի Doing Business 2020 թ.-ի զեկույցում Հայաստանը 74,5 ընդհանուր միավորով զբաղեցնում է 47-րդ տեղը՝ 190 տնտեսությունների շարքում: «Բիզնես սկսելու» ենթածրագրում Հայաստանը 96.1 բալով զբաղեցնում է 10-րդ տեղը՝ գերազանցելով տարածաշրջանային (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) միջին գնահատականը՝ 90.5:

Համաշխարհային մրցունակության ինդեքսի 2019 թվականի զեկույցում Հայաստանը 141 տնտեսություններից 69-րդ տեղում է:

2022թ․ տնտեսական աճը կազմել է 12.6%, ինչը 2007 թ.-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

2022թ.-ին երկրի ՀՆԱ֊ն կազմել է 19.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Դրամական փոխանցումներ

Արտերկրից փոխանցումները միշտ կարևոր դեր են ունեցել Հայաստանի տնտեսության համար, իսկ 2019թ.-ին կազմել են ՀՆԱ-ի գրեթե 14%-ը: Պատմականորեն, դեպի Հայաստան տրանսֆերների ներհոսքի մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին և ԱՄՆ-ին:

Արտահանում

Արտահանվող լավագույն ապրանքներն են պղինձը, ծխախոտը, ոգելից խմիչքները և ոսկին:

Գնաճ

ՀՀ կենտրոնական բանկը վարում է գնաճի նպատակադրման ռազմավարություն՝ 4% ± 1,5 pp վստահության տիրույթով: 2019թ.-ին Հայաստանում գնաճը նման երկրների շրջանում եղել է ամենացածր մակարդակներում, ինչը նաև երկիրն ավելի մրցունակ է դարձնում զբոսաշրջության տեսանկյունից:

Իմացեք ավելին՝ Հայաստանի մասին