Գլխավոր էջ | ԱՆԻՖ | Տնօրենների խորհուրդ

Տնօրենների խորհուրդ

ԱՆԻՖ-ը խստորեն հետևում է լավ կառավարման և թափանցիկության սկզբունքներին: Մենք գտնվում ենք համաշխարհային մակարդակի տնօրենների խորհրդի և ներդրումների հանձնաժողովի կազմման գործընթացում, ինչը մեզ թույլ կտա լիարժեքորեն օգտվել մեր ղեկավարության փորձառությունից: Մանրամասն տեսեք ստորև:

Տնօրենների Խորհուրդ

ՏԻԳՐԱՆ

ԱՎԻՆՅԱՆ

Խորհրդի...

+

ԻՍԻԴՈՐՈ

ԼՈՒՉԻՈԼԱ

Անկախ անդամ

+

ԴՈՄԻՆԻԿ

ԴԸ ՎԻԼՊԵՆ

Անկախ անդամ

+

Իմացեք ավելին՝ ԱՆԻՖ-ի մասին

ՏԻԳՐԱՆ

ԱՎԻՆՅԱՆ

Խորհրդի նախագահ

Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2021թ․օգոստոսի 2-ը եղել է ՀՀ փոխվարչապետ: Տ․ Ավինյանն աշխատել է Զարգացման հայկական բանկում` որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ:  Նա հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: Տ.Ավինյանն աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել է թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր): Նա ղեկավարել է նաև ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը: Տ.Ավինյանը եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից: Տ.Ավինյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում: Այնուհետև  ավարտել է նույն համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում: Գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերիի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

ԻՍԻԴՈՐՈ

ԼՈՒՉԻՈԼԱ

Անկախ անդամ

Իսիդորո Լուչիոլան ֆինանսական ոլորտում իտալացի առաջատար գործիչ ու ձեռնարկատեր է և միջազգային գործարար աշխարհում ունի երկարամյա աշխատանքային փորձ: Նա ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է։ Ի.Լուչիոլան հանդիսանում է Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու: Նա եղել է իտալական և միջազգային խոշոր ընկերությունների, պրոֆեսիոնալ ներդրողների և բանկերի  ֆինանսական խորհրդատու: Իսիդորոն, որպես մենեջեր, մեծ փորձ ունի արդյունաբերական ընկերությունների և իտալական զարգացման նորաստեղծ բանկի (այն ամբողջությամբ պատկանում է Իտալիայի գանձապետարանին) կառավարման գործում:  Ի.Լուչիոլան կառավարական կոմիտեների անդամ է, դասախոսում է Ուրբինոյի համալսարանի միջազգային ֆինանսների բաժնում և իր նվաճումների համար բազմիցս պարգևատրվել է Իտալիայում և արտերկրում:

ԴՈՄԻՆԻԿ

ԴԸ ՎԻԼՊԵՆ

Անկախ անդամ

Դոմինիկ Դը Վիլպենը  ֆրանսիացի քաղաքական գործիչ և դիվանագետ է` երկար տարիների աշխատանքային փորձով։ Նա ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը և Կառավարման ազգային դպրոցը։ Դը Վիլպենն աշխատել է  Քուայ դ'Օրսեի Աֆրիկայի և Մալագասիայի գործերի գրասենյակում` զբաղեցնելով  ղեկավար պաշտոն: Բացի այդ,  նա աշխատել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը, եղել  Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպանատան խորհրդատուն, հետո  նշանակվել  Պետքարտուղար Ալեն Ժյուպենի աշխատակազմի ղեկավար: Այնուհետև նախագահ Ժակ Շիրակը Դոմինիկ դե Վիլպենին նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավար, հետո`  արտաքին գործերի նախարար։ Դոմինիկ դե Վիլպենը Ֆրանսիայի անունից ղեկավարել է իրաքյան ճգնաժամի կարգավորման գործընթացը և ՄԱԿ-ում պաշտպանել Ֆրանսիայի դիրքորոշումը` Իրաքում ռազմական կարգավորման վերաբերյալ։ Նա զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ հետո`  եղել  Ֆրանսիայի վարչապետը։ Դոմինիկ Դը Վիլպենը հեղինակել է Նապոլեոն I-ի , դիվանագիտության, Եվրոպայի և միջազգային հարաբերությունների մասին մի շարք պատմական էսսեներ, ինչպես նաև գրություններ ունի հայտնի պոետների և նկարիչների մասին: