Մեր թիմը

ԹԻՄ

ԴԱՎԻԹ

ՓԱՓԱԶՅԱՆ

Գործադիր...

+

ՍԵՐԳԵՅ

ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գործադիր...

+

ՍՈՖԻԱ

ԿԱՖԻԵՎԱ

Տնօրեն,...

+

ԲԵԼԼԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ձեռնարկատեր...

+

ՍՐԲՈՒՀԻ

ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ֆինանսական...

+

Գործարքների իրականացման թիմ

ՏԻԳՐԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ

Առաջատար...

+

ՏԱԹԵՎԻԿ

ԳԱԼԱՎԱՐՅԱՆ

Մոնիթորինգի...

+

Իմացեք ավելին՝ ԱՆԻՖ-ի մասին

ԴԱՎԻԹ

ՓԱՓԱԶՅԱՆ

Գործադիր տնօրեն

Դավիթ Փափազյանն անկախ ֆինանսական կառավարիչ է, «Յունիբանկ Արմենիայի» տնօրենների խորհրդի անդամ՝ ֆինանսների կառավարման և ներդրումային բանկինգի ոլորտում 13 տարվա աշխատանքային փորձով։ Նա նախկինում աշխատել է որպես ներդրումային բանկիր UBS-ում (ՄԹ) և «Մերիլ Լինչում» (ՌԴ)։ Դ․ Փափազյանն ավարտել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և ESSEC-ի բիզնես դպրոցում ստացել մագիստրոսի կոչում։

ՍԵՐԳԵՅ

ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գործադիր տնօրենի տեղակալ

Սերգեյ Գրիգորյանն ունի ավելի քան 14 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում: Նա հանդիսանում է EvaBeta ձեռնարկության գործընկեր և խորհրդի անդամ Յունիստրիմ բանկում: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ռուսական, հայկական, իտալական, իսպանական և  իսրայելական ընկերություններում: Ս․ Գրիգորյանը ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում: Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

ՍՈՖԻԱ

ԿԱՖԻԵՎԱ

Տնօրեն, Բիզնեսի զարգացման ղեկավար

Սոֆիա Կաֆիևան ունի ավելի քան 14 տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ ֆինանսների և ներդրումային բանկինգի ոլորտում: Նա հիմնականում մասնագիտացած է էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում,  խորհրդատվություն է մատուցել հաճախորդների լայն շրջանակի` փոքր մասշտաբի անկախ արտադրողներից մինչև կառավարությունների և պետական ներդրումային ֆոնդերի (SWF) համար:Ս․ Կաֆիևան նախկինում աշխատել է որպես ներդրումային բանկիր «Մերիլ Լինչում» և «Էվերքորում»։ Ստացել է մագիստրոսի աստիճան Կորպորատիվ ֆինանսներ մասնագիտությամբ Ռուսաստանի պետական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում։ 

ԲԵԼԼԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ձեռնարկատեր + պետություն ներդրումային ֆոնդ» ՓԲԸ տնօրեն

Բելլա Մանուկյանն ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ ներդրումների կառավարման ոլորտում։ Աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ համակարգել է դոնորների հետ համագործակցությունը և երկխոսություն է վարել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ: Նրա կարիերան այնուհետև կենտրոնացել է ներդրումների ոլորտում, երբ նա միացել է «Բիզնես Արմենիա»-ին, ապա՝ ԱՆԻՖ-ին: Բելլան ներկայումս ղեկավարում է ԱՆԻՖ-ի գործարքների թիմը և կառավարում է ԱՆԻՖ֊ի ներքո գործող մասնավոր բաժնետիրական ֆոնդը: Բ․Մանուկյանը գերազանցությամբ ավարտել է Էքսեթերի համալսարանը՝ բիզնեսի կառավարման բակալավրի աստիճանով, որից հետո ստացել MBA որակավորում Շեֆիլդի համալսարանում:

ՍՐԲՈՒՀԻ

ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ֆինանսական տնօրեն

Սրբուհի Մելքոնյանն ունի ավելի քան 17 տարվա մասնագիտական փորձ ֆինանսներում, հարկերում և աուդիտում։ 2019 թվականից ի վեր նա հանդիսանում է Անգլիայի «Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի» (ACCA) որակավորված անդամ, որը ոլորտի ամենահարգի միջազգային որակավորումներից մեկն է: Հանդիսանալով ԱՆԻՖ ֆինանսական տնօրենը` Սրբուհին շարունակում է իր հարկային և ֆինանսական խորհրդատվության անկախ գործունեությունը: Բացի այդ, լինելով «ՀՀ Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի» անդամ, Սրբուհին ակտիվորեն աշխատում է աուդիտի ոլորտի կանոնակարգային և մշակութային բարեփոխումների ուղղությամբ՝ հանդես գալով որպես «Աուդիտի որակի գնահատման հանձնաժողովի» անդամ։ Սրբուհին ունի նաև հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավարում, որի շրջանակներում անցնում է ամենամյա ատեստավորում, ինչն ընդգծում է նրա հանրային կազմակերպություններում ներքին վերհսկողության համակարգի և որակի պահանջների խորն իմացությունը։

ՏԻԳՐԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ

Առաջատար վերլուծաբան

Տիգրան Սարգսյանն ունի 8 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում։ Մասնավորապես, Ամերիաբանկ ՓԲԸ Կորպորատիվ և ներդրումային դեպարտամենտում սկզբում աշխատել է որպես փաստաթղթերի ձևակերպման մասնագետ, այնուհետև՝ բիզնես վարկավորման մասնագետ, ավագ մասնագետ և հետո որպես գլխավոր մասնագետ։   Տ․ Սարգսյանն ավարտել է ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում։

ՏԱԹԵՎԻԿ

ԳԱԼԱՎԱՐՅԱՆ

Մոնիթորինգի մասնագետ

Տաթևիկն ունի ավելի քան 13 տարվա հաշվապահական հաշվառման փորձ Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում: Նախքան ԱՆԻՖ-ին միանալը, նա ներդրել է ընկերությունների հաշվապահական հաշվառումը՝ ապահովելով  համապատասխանությունը ընդհանուր հաշվապահական հաշվառման սկզբունքներին, կորպորատիվ քաղաքականությանը և արտաքին աուդիտին: Տաթևիկն ունի Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկի բակալավրի կոչում և «Հաշվապահական ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի հաշվապահական հաշվառման և աուդիտի մագիստրոսի կոչում, հաջողությամբ հանձնել է ACCA F1-F7 քննությունները: Տաթևիկը վարժ տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին: