Գլխավոր էջ | ԱՆԻՖ | «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդ

«Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդ

Հակաճգնաժամային ներդրումներ

ԱՆԻՖ-ի դուստր ընկերություն հանդիսացող «Ձեռնարկատեր+Պետություն» ներդրումային ֆոնդ կողմից հիմնադրված «Ձեռնարկատեր+Պետություն» ներդրումային ֆոնդ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը կօգնի մեղմել COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ ազդեցությունը տնտեսության վրա։ Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, որն այլ պարագայում չէր ներդրվի երկար անորոշության պայմաններում։

 

Ֆոնդի նպատակներ

– Տնտեսական ակտիվության բարձրացում

– Աշխատատեղերի ստեղծում

– Արտահանման խթանում

– Հայաստանի մարզերի զարգացում

 

Ակնկալվող պայմաններ


Ընկերությունների ընտրություն

Ֆինանսավորման ենթակա են ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող ներդրումային ծրագրերը



Ներդրումների տեղակայում

Հայաստանի Հանրապետություն



Ոլորտներ

Գյուղատնտեսություն / Արդյունաբերություն / Առողջապահություն / Զբոսաշրջություն / Բարձր տեխնոլոգիաներ և պաշտպանություն



Ֆոնդի մասնակցության պայմաններ

Մասնակցությունը կապիտալում՝ 25.1% – 49.9% / Մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլար / Ֆոնդը ունենալու է ներկայացուցիչ համատեղ ընկերության խորհրդի կազմում


Ելքի ռազմավարություն

Ֆոնդի մասնակցությունը ծրագրերում սահմանափակվում է 10 տարի ժամկետով, նախնական համաձայնեցված ռազմավարությամբ բաժնետոմսերի վաճառք գործընկերոջը


Իմացեք ավելին՝ ԱՆԻՖ-ի մասին