ԲՍԿ

Կայուն զարգացման մեր տեսլականը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ ՝ ԱՆԻՖ) նպատակ ունի ապահովել մեր բոլոր ծրագրերի երկարաժամկետ դրական ազդեցությունը պետության և քաղաքացիների վրա՝ նպաստելով բոլոր շահագրգիռ կողմերի համար փոխշահավետ արդյունքներ գրանցելուն։  Բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) պատասխանատվությունը մեր գործունեության կարեւոր առանցնքն է։ Հավատացած ենք, որ պատասխանատու մոտեցումը կարող է ապահովել երկարաժամկետ հաջողություն մեր բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մեր ներդրողների և գործընկերների համար: Գիտակցելով ցանկացած ներդրման՝ շրջակա միջավայրի վրա և սոցիալական հնարավոր բազմաբնույթ ռիսկերը, մենք պարտավորվում ենք առաջարկել հասանելի լավագույն լուծումները հնարավոր բացասական ազդեցությունները վերացնելու, մեղմելու կամ փոխհատուցելու համար` ապահովելով մեր ծրագրերի երկարաժակետ դրական ազդեցությունը: Ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները կգործեն հայաստանյան բոլոր օրենքների շրջանակներում, ստանձնելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական պատասխանատվություն, հնարավորության դեպքում՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը:

Մեր նպատակն է հետևել ԲՍԿ լավագույն չափանիշներին մեր ներդրումային որոշումներում՝ ոչ միայն երաշխավորելու համար շրջակա միջավայրի վրա կամ սոցիալական ռիսկերի պատշաճ կառավարումը, այլ նաև այն պատճառով, որ պատասխանատու բիզնեսը երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է ռիսկերը և տնտեսական հավելյալ արժեք է ստեղծում:

Մենք նախընտրում ենք ներդրումներ կատարել այն ընկերություններում և նախագծերում, որոնք իրենց գործունեության ոլորտում ստանձնում են բնապահպանական, սոցիալական և կառավարչական ժամանակակից լուծումների ներդրման շարունակական բարելավման պատասխանատվություն, ինչպես նաև այն նախագծերում որոնք դրական ազդեցություն են ունենում շրջակա համայնքների վրա: Միաժամանակ վստահ ենք, որ թե’ մեր, թե’ մեր գործընկերների ԲՍԿ կատարողականը պետք է բարելավվի համատեղ աշխատանքով և խնդիրների համատեղ շտկման միջոցով: ԲՍԿ պատասխանատվությունը վերջնակետ չունի։ Այն մշտապես բարելավման կարիք ունեցող ճանապարհ է և ԱՆԻՖ-ը պատրաստ է այդ ճանապարհն անցնել գործընկերների հետ, ակնկալելով ԲՍԿ չափանիշների բարելավման ուղղությամբ շարունակական ջանքեր։

Վստահ ենք, որ արդյունավետ կատարողականը ԲՍԿ ասպեկտներից որևէ մեկին առաջնահերթություն տալը չէ, այլ՝ երեք կոմպոնենտների հավասարակշռությունը`ուղղված բոլոր շահագրգիռ կողմերի երկարաժամկետ շահերին ծառայելուն:

ԲՍԿ տեսլականը ներդրումային գործընթացներում ինտեգրելու նպատակների համառոտ ամփոփում

  • Որպես պետական ֆոնդ, մեր նպատակն է ապահովել մեր ներդրումների ու համատեղ ծրագրերի շարունակական ​​դրական ազդեցությունը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների վրա՝ ԲՍԿ բոլոր գործոնների ուղղությամբ:
  • ԲՍԿ-ի հետ կապված շոշափելի ռիսկերի բացահայտմամբ մենք նպատակ ունենք կանխել կամ նվազեցնել ֆոնդի և իր գործընկերների հեղինակության ռիսկը, ինչպես նաև կանխել հնարավոր երկարաժամկետ բացասական ազդեցությունը շահագրգիռ կողմերի համար:
  • Գործընկերների հետ շարունակական ներգրավվածությամբ մենք հետևողական ենք ԲՍԿ կատարողականի բարելավմանը մեր պորտֆելային բոլոր ծրագրերում
  • Կիրառելիության դեպքում մեր ծրագրերում հետեւելու ենք ԲՍԿ միջազգային փորձին՝ ՀՀ-ում ներդնելով նոր չափանիշներ ու ընթացակարգեր, որոնք հետագայում կարող են ներառվել տեղական օրենքներում և կանոնակարգերում:

Բնապահպանական

ԱՆԻՖ-ը պարտավորվում է ապահովել, որ մեր բոլոր նախագծերում, ինչպես նաեւ մեր իսկ գործունեության ընթացքում  մանրակրկիտ գնահատվեն, շրջանցվեն, վերացվեն կամ, անհրաժեշտության դեպքում փոխհատուցվեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները:

Մենք մեր բոլոր ներդրողներից և գործընկերներից պահանջում ենք պահպանել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բնապահպանական վարքագծի կատարման և հաշվետվողականության բոլոր համապատասխան իրավական պահանջները, այդ թվում` կնքված միջազգային և տարածաշրջանային համաձայնագրերի պահանջները: Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից հնարավորության դեպքում կիրառել համապատասխան միջազգային փորձը:

Քանի որ մեր նախագծերի մեծ մասը գտնվում է սկզբնական կամ վաղ գործունեության փուլում, մեր բոլոր նախագծերի եւ համատեղ ընկերությունների համար սահմանել ենք անցումային շրջան մինչև 2022-23 թ. բնապահպանական կառավարման պլանների ստեղծման եւ հաշվետվության համար: Սա նաև ներառում է որոշակի չափանիշների ներդնում, ներառյալ, բայց ոչ միայն.

  • Գործողություններ, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացմանը` համաձայն ՄԱԿ -ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և դրա փարիզյան համաձայնագրի` Հայաստանի ստանձնած պարտավորությունների:
  • Ջրի կառավարման արդյունավետ ծրագրեր
  • Թափոնների կառավարման ծրագրեր, որոնք ուղղված են աղտոտման կանխարգելմանը և թափոնների վերամշակմանը` հնարավորության դեպքում
  • Կենսաբազմազանության կառավարում՝ ուղղված կորուստների զրոյացմանը

Մենք նպատակ ունենք մեր բոլոր համատեղ նախագծերից պահանջել մինչև 2024 թվականը բնապահպանական կառավարման կիրառելի միջազգային փորձին համապատասխանություն, ներառյալ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հաշվետվություն՝ շրջակա միջավայրի կառավարման վերաբերյալ:

Սոցիալական

ԱՆԻՖ-ը վստահ է, որ մեր գործունեության բոլոր ոլորտներում սոցիալական պատասխանատվությունը առանցքային է մեր ծրագրերի հաջող և սահուն ընթացքի, ինչպես նաեւ փոխադարձ վստահության և մեր շահագրգիռ կողմերի հետ օգուտների ընդհանուր տեսլականի ձևավորման համար: Ներառվածությունը, զբաղվածության արդար և հավասար հնարավորությունների ապահովումը, մարդու, կենսակերպի և մշակութային իրավունքների հանդեպ հարգանքը հիմնական սկզբունքներն են, որոնց մենք պարտավորվում ենք հետեւել ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ՝ բոլոր համատեղ ծրագրերում:

Կարծում ենք, որ սոցիալական լավ կառավարման սկզբունենքներին հավատարմությունը սկսվում է աշխատանքային մշակույթից։ ԱՆԻՖ-ում աշխատում է մասնագետների թիմ, որը ներառում է ՀՀ քաղաքացիներ, սփյուռքահայեր, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ: Մենք հպարտ ենք, որ ԱՆԻՖ- ի անձնակազմի 50% -ը կանայք են: Դա մեզ համար ոչ միայն վիճակագրական թիվ է, այլև ներգրավվածության և բազմազանության ապահովման պարտավորություն: Մենք աշխատում ենք ԱՆԻՖ- ում որոշումների կայացման գործընթացը հնարավորինս ներառական դարձնելու ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր աշխատակցի ձայնը լսելի է, և մասնակցությունը՝ գնահատված: Մենք վստահ ենք, որ որոշումների կայացման և մեր նախագծերի կատարողականի գնահատման մեջ ներառական մոտեցումը ոչ միայն սոցիալական կատարողականի ցուցանիշ է, այլև մեր սեփական արդյունավետության և հավասարակշռության ապահովման կարևոր գործիք:

Հայաստանի և նրա քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցությունը մեր գործունեության նպատակների առանցքն է: Մենք գիտակցում ենք, որ տնտեսական աճի ներուժը խթանող շատ ծրագրեր կարող են կրել նաև սոցիալական ռիսկեր շրջակա համայնքների համար: Հետեւաբար, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերներն ու ներդրողները պետք է հետևեն սոցիալական լավ գործելակերպի հիմնական չափանիշներին, որոնք մենք ակնկալում ենք հետագայում համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին։

Մենք մեր բոլոր գործընկերներից եւ այն ծրագրերից, որտեղ ներդրում ունենք, պահանջում ենք համապատասխանություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական վարքագծի վերաբերյալ համապատասխան իրավական պահանջներին: Ակնկալում ենք, որ մեր գործընկերները հետեւելու են համապատասխան միջազգային փորձին, որտեղ դա կիրառելի է:

Հաշվի առնելով, որ մեր նախագծերի մեծ մասը գտնվում է սկզբնական փուլում, մենք սահմանել ենք պահանջների նվազագույն փաթեթ, ներառյալ, բայց ոչ միայն.

  • Հնարավոր սոցիալական ազդեցությունների գնահատում և մեղմացման միջոցառումների իրականացում
  • Տեղական զբաղվածության և տեղական գնումների ապահովում՝ որտեղ կիրառելի է
  • Աշխատակիցների և համայնքների համար բողոքների մեխանիզմների գործարկում
  • Սոցիալական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ պարբերական հաշվետվողականություն
  • Աշխատանքի ընդունման արդար եւ հավասար հնարավորություններ ապահովող կարգ և պրակտիկա
  • Աշխատավայրում առողջության և անվտանգության վերաբերյալ ՀՀ օրենքներին և կանոնակարգերին համապատասխանություն, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխանեցում՝ որտեղ դա կիրառելի է

Մենք նպատակ ունենք մեր գործընկերներից մինչև 2024թ.-ը պահանջել համապատասխանություն միջազգային սոցիալական կառավարման կիրառելի չափանիշներին, ներառյալ՝ սոցիալական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության հրապարակում։

Կառավարչական

ԱՆԻՖ-ը վստահ է, որ լավ կառավարումը ուղղակի ազդեցություն ունի ծրագրերի ներդրումային արժեքի վրա։  Լավ կառավարման մեր սահմանումը թափանիցիկությունն է, արդյունավետությունը, հայաստանյան օրենքներին լիարժեք համապատասխանությունը, եւ միջազգային լավագույն փորձի ներդրումը՝ կիրառելիության դեպքում։ ԱՆԻՖ- ը կառավարվում է Տնօրենների խորհրդի կողմից: Խորհրդի անդամների ընտրությունը հիմնված էր ոչ միայն մասնագիտական ​​փորձառության, այլ նաև մեր գործունեության անկախ եւ բազմակողմ վերահսկման մեխանիզմի ապահովման հրամայականի վրա:

Հաշվետվողականությունը կարևոր գոծոն է մեզ համար թե’ որպես կազմակերպություն, թե’ որպես ներդրող: Որպես պետական ֆոնդ մենք պարտավոր ենք ներկայացնել մի շարք հաշվետվություններ, ինչպիսիք են՝

  • Հրապարակային ֆինանսական հաշվետվություն՝ ՀՀ կառավարությանը
  • Հարկային հաշվետվություն` ենթակա հրապարակման ըստ պահանջի

Օրենքով նախատեսված կարգով մենք պարտավոր ենք արձագանքել հանրության հարցերին։ Մենք գերադասում են հրապարակել հանրության հետաքրքրությունների շրջանակում ցանկացած տեղեկատվություն՝ անկախ նման պահանջի առկայությունից:

ԱՆԻՖ- ը նաև պարտավորվում է պատրաստել Կայունության հաշվետվություն 2022 թվականի համար, քանի որ նախագծերի մեծ մասը սկսվել է 2021 թվականին:

Միջազգային գործընկերների հետ մեր համատեղ ծրագրերը իրականացվում են կառավարչական եւ հաշվետվողականության համապատասխան միջազգային չափանիշներով։ Որպես օրինակ՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանասավորվող Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածի Ծրագրի իրականացման գրասենյակի համար սահմանված է բնապահպանական եւ սոցիալական կառավաման շրջանակ։ Այն նախանշում է բնապահպանական եւ սոցիալական սկզբունքներն ու ուղեցույցները՝ ծրագրի իրականացման համար։

Համատեղ ներդրումային ծրագրերից և գործընկերներից մեր ակնկալիքն ու պահանջն է՝ հաշվետվողականության եւ տեղեկատվության մատչելիության՝ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պանաջներին լիակատար համապատասխանությունը։  Կիրառելի դեպքերում ակնկալում ենք, որ մեր գործընկերներն ու համատեղ ծրագրերը ներկայացնեն բոլոր հաշվետվությունները և ապահովեն էական տեղեկատվության ժամանակին հրապարակումը: 2023 թ. -ից, ԱՆԻֆ- ը բոլոր համատեղ ծրագրերից և գործընկերներ ընկերություններից կպահանջի Կայունության տարեկան հաշվետվության պատրաստում, որը կպարունակի ԲՍԿ կիրառվող չափանիշների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն:

Ներդրումների կամ մասնակցության բացառման դեպքեր

ԱՆԻՖ-ը հավատում է ներառման և ներգրավման արդյունավետությանը, քանի որ մենք վստահ ենք, որ ԲՍԿ համապատասխանությունը ճանապարհ է, որը և՛ ֆոնդը, և՛ նրա գործընկերները պետք է միասին անցնեն՝ փոխօգնության և համագործակցության միջոցով: Մենք կարծում ենք, որ ցանկացած տնտեսական ոլորտ կամ ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ ինքը՝ ԱՆԻՖ-ը կարող է բարելավել ԲՍԿ սեփական կատարողականը: Այսպիսով, որպես առաջին սկզբունք, մենք գերադասում ենք ակտիվորեն ներգրավվել և ազդել կատարողականի բարելավման վրա, որտեղ դա անհրաժեշտ է՝ ցուցաբերելով համբերատար եւ հետեւողական վարքագիծ։  Այնուամենայնիվ, մենք կարող ենք նախընտրել չներդնել կամ չշարունակել ներդրումները որոշակի դեպքերում, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով.

  1. ԱՆԻՖ- ը ներդրումներ չի կատարի որևէ գործունեության, նախագծի կամ արդյունաբերության մեջ, որը օրենքով կամ այլ կերպ արգելված է ՀՀ օրենսդրությամբ
  2. Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր: Այն դեպքում, երբ նախագիծը կամ հավանական գործընկերությունը կարող է հակասել Հայաստանի կողմից վավերացված նման միջազգային պարտավորություններին, ներդրումներ չեն իրականացվի
  3. Եթե բացահայտվի, որ ԱՆԻՖ- ի մասնակցություն ակնկալող ընկերությունը զբաղվել կամ զբաղվում է անօրինական գործունեությամբ
  4. Այն դեպքում, երբ ԲՍԿ գործոններով պայմանավորված էական խնդիրները կարող են առաջացնել հեղինակության կամ այլ ռիսկեր
  5. Այն դեպքերում, երբ ԲՍԿ- ի չափանիշների լուրջ խախտումներ են հայտնաբերվել, ԱՆԻՖ- ի առաջին ընտրությունը կլինի շարունակական աշխատանքը գործընկերոջ հետ՝ ԲՍԿ կատարողականի բարելավման ուղղությամբ: Այնուամենայնիվ, ԱՆԻՖ-ը չի շարունակի ներդրումը, եթե կազմակերպությունը դրսոեւորի կատարողականը բարելավելու անկարողություն։

 

 

 

 

 

Իմացեք ավելին ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու մասին